https://arm.sputniknews.ru/20230201/suren-papikjann-arandznazrujcner-e-unecel-spaneri-u-serzhantneri-het-54671151.html
Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների ու սերժանտների հետ
Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների ու սերժանտների հետ
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, լուծումներ կտրվեն։ 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T20:13+0400
2023-02-01T20:13+0400
2023-02-01T20:27+0400
հայաստան
սուրեն պապիկյան
սպա
սերժանտ
զրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/01/54669609_0:25:1281:745_1920x0_80_0_0_ba444704b8a4e993e5b2d94be570ae23.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը։ Սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ առանձնազրույցներում այս հայտարարությունն է արել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պապիկյանն այսօր անակնկալ այցով եղել է ՊՆ N զորամասում՝ հետևելով օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։Զրուցելով կրտսեր հրամանատարական կազմի շարքերը վերջերս համալրած սերժանտների հետ` նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նրանց դերն ու առաքելությունը ինչպես նորեկներին սովորեցնելու, կրթելու, այնպես էլ նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։Հանդիպումների ընթացքում նախարարը վստահեցրել է, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, լուծումներ կտրվեն։Հիշեցնենք` Պապիկյանն ասել էր, որ զորամասեր անակնկալ այցելելը շարունակական բնույթ է կրելու։Սուրեն Պապիկյանը կոլեգիայի նիստ է անցկացրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/01/54669609_67:0:1204:853_1920x0_80_0_0_a103dfc081e3ce6da36b1784f6171d43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, սպա, սերժանտ, զրույց
հայաստան, սուրեն պապիկյան, սպա, սերժանտ, զրույց
Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների ու սերժանտների հետ
20:13 01.02.2023 (Թարմացված է: 20:27 01.02.2023) ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, լուծումներ կտրվեն։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը։ Սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ առանձնազրույցներում այս հայտարարությունն է արել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Պապիկյանն այսօր անակնկալ այցով եղել է ՊՆ N զորամասում՝ հետևելով օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։
«Յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու ծառայությամբ է պայմանավորված բանակի մարտունակության բարձրացումը։ Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի»,– ասել է Պապիկյանը։
Զրուցելով կրտսեր հրամանատարական կազմի շարքերը վերջերս համալրած սերժանտների հետ` նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նրանց դերն ու առաքելությունը ինչպես նորեկներին սովորեցնելու, կրթելու, այնպես էլ նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։
Հանդիպումների ընթացքում նախարարը վստահեցրել է, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, լուծումներ կտրվեն։
Հիշեցնենք` Պապիկյանն ասել էր, որ զորամասեր անակնկալ այցելելը շարունակական բնույթ է կրելու։