https://arm.sputniknews.ru/20230201/sa-amenakhelamit-vorvoshumn-e-qervobjany-malatia-tvonavatshari-pakman-masin-54646471.html
Սա ամենախելամիտ որոշումն է. Քերոբյանը` «Մալաթիա» տոնավաճառի փակման մասին
Սա ամենախելամիտ որոշումն է. Քերոբյանը` «Մալաթիա» տոնավաճառի փակման մասին
Sputnik Արմենիա
Տոնավաճառներում ավելի ուժեղացված ստուգումներ իրականացնելու համար հիմք են հանդիսացել «Սուրմալուում» և Ազատ գյուղի վաշտի կացարանում բռնկված հրդեհները։ 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T14:29+0400
2023-02-01T14:29+0400
2023-02-01T15:16+0400
վահան քերոբյան
«մալաթիա» տոնավաճառ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52580397_0:38:1600:938_1920x0_80_0_0_d54b19245d9fd522253c7c45854015fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Մալաթիա» տոնավաճառում մարդկանց համար վատ աշխատանքային պայմաններ են ստեղծված, անվտանգության կանոններն էլ պետք է ամբողջությամբ պահպանվեն, ոչ թե մասամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նշենք, որ փետրվարի 1-ից տոնավաճառը փակվում է, քանի որ ներկա պահին 5 խախտում կա, որոնք պետք է վերացվեն։Նա հիշեցրեց, որ վերջերս 2 ցավալի դեպք էր գրանցվել` «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը և Ազատ գյուղի վաշտի կացարանում բռնկված հրդեհը։ Երկուսն էլ ողբերգական ելքով էին` առաջին դեպքում 16 մարդ մահացավ, մեկն էլ անհետ կորած է համարվում, իսկ երկրորդ դեպքում` 15 զինծառայող։Անդրադառնալով հարցին, որ առևտրականներից շատերն ասում էին, թե իրենք «փաշինյանական են», ինչո՞ւ են իրենց հետ այդպես վարվում ու փակում գումար վաստակելու միակ վայրը` Քերոբյանը շեշտեց` «փաշինյանական» լինեն, թե ոչ, իրենց անվտանգության համար է փակվում։Նախարարը նաև վստահեցրեց` բոլոր շուկաներում և առևտրի կենտրոններում պետք է ստուգվեն ու ամեն ինչ արվի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ամբողջությամբ պաշտպանված լինեն։«Մալաթիայի» աշխատակիցները գնում են ԱԻՆ խնդրին լուծում գտնելու համարՀիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։Այսօր տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացում փակ աշխատավայրի մոտ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52580397_76:0:1499:1067_1920x0_80_0_0_c0f8d2887f9a7d844256cb7414485fac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, «մալաթիա» տոնավաճառ, բողոքի ակցիա
վահան քերոբյան, «մալաթիա» տոնավաճառ, բողոքի ակցիա
Սա ամենախելամիտ որոշումն է. Քերոբյանը` «Մալաթիա» տոնավաճառի փակման մասին
14:29 01.02.2023 (Թարմացված է: 15:16 01.02.2023) Տոնավաճառներում ավելի ուժեղացված ստուգումներ իրականացնելու համար հիմք են հանդիսացել «Սուրմալուում» և Ազատ գյուղի վաշտի կացարանում բռնկված հրդեհները։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Մալաթիա» տոնավաճառում մարդկանց համար վատ աշխատանքային պայմաններ են ստեղծված, անվտանգության կանոններն էլ պետք է ամբողջությամբ պահպանվեն, ոչ թե մասամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նշենք, որ փետրվարի 1-ից տոնավաճառը փակվում է, քանի որ ներկա պահին 5 խախտում կա, որոնք պետք է վերացվեն։
Նա հիշեցրեց, որ վերջերս 2 ցավալի դեպք էր գրանցվել` «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը և Ազատ գյուղի վաշտի կացարանում բռնկված հրդեհը։ Երկուսն էլ ողբերգական ելքով էին` առաջին դեպքում 16 մարդ մահացավ, մեկն էլ անհետ կորած է համարվում, իսկ երկրորդ դեպքում` 15 զինծառայող։
«Այս բոլոր դեպքերը հիմք են, ու բոլորիս համար ահազանգ են հանդիսանում, որպեսզի անվտանգության չափորոշիչներին համապատասխանությունը և դրա ստուգումը մաքսիմալի հասցվի։ Տոնավաճառի փակումն օրենքի սահմաններում այս պահին ամենախելամիտ որոշումն է։ Մոտակայքում առևտրի կենտրոններ կան, և այդ մարդիկ այնտեղ հանգիստ կարող են տեղ գտնել»,– նշեց էկոնոմիկայի նախարարը։
Անդրադառնալով հարցին, որ առևտրականներից շատերն ասում էին, թե իրենք «փաշինյանական են», ինչո՞ւ են իրենց հետ այդպես վարվում ու փակում գումար վաստակելու միակ վայրը` Քերոբյանը շեշտեց` «փաշինյանական» լինեն, թե ոչ, իրենց անվտանգության համար է փակվում։
Նախարարը նաև վստահեցրեց` բոլոր շուկաներում և առևտրի կենտրոններում պետք է ստուգվեն ու ամեն ինչ արվի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ամբողջությամբ պաշտպանված լինեն։
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։
Այսօր տոնավաճառի աշխատակիցները
բողոքի ակցիա էին իրականացում փակ աշխատավայրի մոտ։