00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի դեռ ժողովուրդը գործողության չի դիմում, ի՞նչ նշանակություն ունի, թե նա ինչ է մտածում

© Sputnik / Aram NersesyanՊատշգամբում կանգնած կին
Պատշգամբում կանգնած կին - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Պատշգամբում կանգնած կին
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Կարելի է համաձայնել հաճախ արտահայտվող կարծիքի հետ, թե Հայաստանի ներկա իշխանությունները, գրեթե բոլոր մեղքերը բարդելով այսպես կոչված «նախկինների» վրա, լավ էլ կրկնօրինակում են «նախկինների» գործելաոճը։ Բայց երևի արժե նաև մի վերապահում անել՝ խոսքը ոչ միայն այս «նոր նախկինների», այլև այն «հին նախկինների», այսինքն՝ կոմունիստների մասին է։
Միգուցե հիշում եք կոմունիստների հիմնական թեզերից մեկը՝ «ժողովրդական զանգվածները վճռորոշ դեր են խաղում պատմության ընթացքում»։ Սակայն բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած կոմունիստներն այնուամենայնիվ շատ արագ մոռացան իրենց կարգախոսը՝ շարքային քաղաքացիներիս դերը սահմանափակելով պարբերական ընտրություններով, որոնց արդյունքները հայտնի էին լինում քվեարկության օրվանից շատ առաջ։
Կներեք, բայց պիտի հիշեցնեմ ծեծված, բայց այդ ծեծից հետո էլ հրատապությունը չկորցրած արտահայտությունը՝ պատմությունը կրկնվում է։
«Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թվականի ամռանը կայացած բազմահազարանոց հավաքում նորընտիր վարչապետը հայտարարեց. «Հայաստանում բոլոր կարևորագույն հարցերը պետք է լուծվեն հանրաքվեների միջոցով։ Բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հենց այդ ճանապարհով։ Դա հիմնական փոփոխությունն է, որը պետք է հեղափոխության երկրորդ ալիք դառնա»։
Աշխատեք որակով, փող ստացեք տոպրակով. քառօրյա աշխատանքային շաբաթվա պլյուսներն ու մինուսները
Բա այն ժամանակվա Երևանի քաղաքապետի իշխանական թեկնածո՜ւն ինչ ականջահաճո բաներ էր ասում։ Ուղղակի չեմ կարող այս հարմար առիթը բաց թողնել ու չմեջբերել. «Մենք ինքներս միաձայն չենք որոշելու, սա պետք է անենք բոլորով՝ Երևանի բնակիչներով: Հանրաքվեները տեղի են ունենալու երկու մասով. առաջին մասը լինելու է թվային՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջում, իսկ առավել մեծ հարցերի շուրջ հանրաքվեները լինելու են ֆիզիկական մասնակցության միջոցով: Քվեաթերթիկում միանգամից կարող է լինել նույնիսկ 10 հարց, որպեսզի մայրաքաղաքի բյուջեի վրա շատ թանկ չնստի»։
Մի բան հարցնեմ, էլի։ Դուք հեղափոխության այդ երկրորդ ալիքը տեսա՞ք, անցած տարիներին իշխանության կազմակերպած գոնե մեկ հանրաքվեի մասնակցե՞լ եք։ Թեկուզ ինտերնետի միջոցով։ Լա՛վ, գոնե հիշո՞ւմ եք, թե վերջին անգամ իշխանությունները երբ են մարդկանց հանրահավաքի հրավիրել Հանրապետության հրապարակում. չէ՞ որ մի ժամանակ հենց այդ հրապարակում խոստանում էին՝ բոլոր կարևորագույն որոշումներն այստեղ են կայացվելու։ Այսինքն` մեկը մեկին կրկնվում է կոմունիստների պատմությունը՝ ժողովրդական ալիքի վրա իշխանության գալուց հետո սահմանափակել ժողովրդի դերը ընտրություններով։ Ավելին` եթե որևէ մեկը փորձի ակտիվացնել ժողովրդին և մարդկանց դուրս բերել փողոց, նա անմիջապես կհայտնվի պատգամավորական մանդատից կամ պաշտոնից զրկվելու և այլ պատժամիջոցների ենթարկվելու վտանգի առջև։
Այսինքն` միանգամայն իրավացի են այն քաղաքագետները, որոնք ասում են՝ եթե իշխող վերնախավը չի խրախուսում զանգվածների ակտիվությունը, այն հիմնականում կրում է միանգամյա, տեղական բնույթ և վտանգ չի ներկայացնում քաղաքական ստատուս քվոյի համար։ Իհարկե լինում են բացառություններ, ինչպես եղավ մեզ մոտ 2018 թվականի գարնանը, բայց դրանք հենց բացառություններ են։ Այնինչ ընդդիմադիրները հիմա փորձում են կրկնել այդ բացառությունները՝ ելնելով այն ենթադրությունից, որ հասարակության մեծամասնությունն իրենց հետ համամիտ է։ Չեմ վիճաբանի, միգուցե ընդդիմադիրները ճիշտ են։ Բայց չէ՞ որ կրկին ու կրկին հառնում է ամենակարևոր և սկզբունքային հարցը՝ քանի դեռ ժողովուրդը վճռական գործողությունների չի դիմում, ի՞նչ նշանակություն ունի, թե նա ինչ է մտածում։
Սա հո միայն մեզ չի վերաբերում։ Տեսեք, թե Ֆրանսիայում ինչ է կատարվում։ Մոտ տասն օր առաջ ավելի քան մեկ միլիոն մարդ էր դուրս եկել տարբեր քաղաքների փողոցները՝ բողոքելով այն բանի դեմ, որ կառավարությունը մտադիր է կենսաթոշակային տարիքը ներկայիս 62-ի փոխարեն դարձնել 64, չէին աշխատում մերձքաղաքային գնացքները, փակ էին դպրոցներն ու թանգարանները։ Երեկ պատկերը կրկնվեց։ Ասում են՝ նույնիսկ ավելի շատ մարդ կար, քան երկու շաբաթ առաջ։ Ու մի շատ հետաքրքիր մանրամասն՝ հանրային լրատվամիջոցները, մասնավորապես՝ ռադիոն, միացել էին իշխանությունների դեմ բողոքին։ Գոնե պատկերացնո՞ւմ ենք, որ մեզ մոտ իշխանությունների դեմ բողոքեն հանրային ռադիոն կամ հանրային հեռուստատեսությունը։ Բոլոր դեպքերում իշխանություններն անդրդվելի են։ Մինչդեռ, ըստ տարբեր հարցումների, ֆրանսիացիների 60-ից 80 տոկոսն է դեմ կենսաթոշակային տարիքի բարձրացմանը։
Այսինքն` ամենակարևորը ժողովրդի տրամադրությունների և գործողությունների միջև կապն է։ Ընդդիմությունը համոզված է, որ հենց հասարակական տրամադրությունների վրա հենվելով է հնարավոր իշխանափոխություն իրականացնել, մինչդեռ իշխանությունները շատ լավ գիտեն՝ քանի դեռ այդ տրամադրությունները գործողությունների չեն վերածվել, իրենց դիրքերն անսասան են։ Եվ դա կարող է շատ երկար շարունակվել։
90 վայրկյան մինչև համամարդկային աղետը. «աշխարհի վերջի» ժամացույցը տագնապ է հնչեցնում
Լրահոս
0