https://arm.sputniknews.ru/20230201/ozi-osbvorny-arvoghjakan-khndirneri-pattsharvov-chegharkel-e-ir-evrvopakan-shrjagajutjuny-54660448.html
Օզի Օսբորնը առողջական խնդիրների պատճառով չեղարկել է իր եվրոպական շրջագայությունը
Օզի Օսբորնը առողջական խնդիրների պատճառով չեղարկել է իր եվրոպական շրջագայությունը
Sputnik Արմենիա
Օսբորնը հայտնել է, որ ձայնի հետ ամեն ինչ կարգին է, սակայն իրեն թույլ է զգում։ 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T17:44+0400
2023-02-01T17:44+0400
2023-02-01T17:59+0400
համերգ
եվրոպա
երաժիշտ
օզի օսբորն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47446837_0:0:1600:901_1920x0_80_0_0_40326351f9e0b26004b0be7505db0163.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Բրիտանացի ռոք երաժիշտ և Black Sabbath խմբի հիմնադիրներից Օզի Օսբորնը առողջական խնդիրների պատճառով չի կարողանա ելույթ ունենալ Եվրոպայում կայանալիք շրջագայության ժամանակ: Այս մասին երաժիշտը հայտնել Է Twitter-ի իր էջում։74-ամյա երաժիշտը նշել է, որ եկել է այն եզրակացության, որ ինքը ֆիզիկապես չի կարող մասնակցել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի այլ երկրներում կայանալիք շրջագայությանը, քանի որ չի կարող ճանապարհորդել:«Հանգիստ օրեր լինում են, բայց հետո ամեն ինչ վատ է». Օսբորնը խոսել է իր հիվանդության մասին«Երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ հյուրախաղերի օրերն այսպես կավարտվեն։ Իմ թիմը ներկայում փորձում է մտածել, թե որտեղ ես կկարողանամ ելույթ ունենալ առանց քաղաքից քաղաք և երկրից երկիր տեղափոխվելու անհրաժեշտության»,–հավելել է երաժիշտը։Նա նշել է, որ տոմսերի գումարը կարելի է հետ վերցնել այն տոմսարկղերից, որտեղից դրանք ձեռք են բերվել։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47446837_87:0:1600:1135_1920x0_80_0_0_23b90fc29eeaf113f1bd6f347796b695.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համերգ, եվրոպա, երաժիշտ, օզի օսբորն
համերգ, եվրոպա, երաժիշտ, օզի օսբորն
Օզի Օսբորնը առողջական խնդիրների պատճառով չեղարկել է իր եվրոպական շրջագայությունը
17:44 01.02.2023 (Թարմացված է: 17:59 01.02.2023) Օսբորնը հայտնել է, որ ձայնի հետ ամեն ինչ կարգին է, սակայն իրեն թույլ է զգում։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Բրիտանացի ռոք երաժիշտ և Black Sabbath խմբի հիմնադիրներից Օզի Օսբորնը առողջական խնդիրների պատճառով չի կարողանա ելույթ ունենալ Եվրոպայում կայանալիք շրջագայության ժամանակ: Այս մասին երաժիշտը հայտնել Է Twitter-ի իր էջում։
«Ինչպես բոլորդ գիտեք, 4 տարի առաջ վնասել եմ մեջքս... Ձայնիս հետ ամեն ինչ կարգին է: Բայց երեք վիրահատություններից, ֆիզիոթերապիաներից հետո մարմինս դեռ թույլ է»,–գրել է Օսբորնը։
74-ամյա երաժիշտը նշել է, որ եկել է այն եզրակացության, որ ինքը ֆիզիկապես չի կարող մասնակցել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի այլ երկրներում կայանալիք շրջագայությանը, քանի որ չի կարող ճանապարհորդել:
«Երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ հյուրախաղերի օրերն այսպես կավարտվեն։ Իմ թիմը ներկայում փորձում է մտածել, թե որտեղ ես կկարողանամ ելույթ ունենալ առանց քաղաքից քաղաք և երկրից երկիր տեղափոխվելու անհրաժեշտության»,–հավելել է երաժիշտը։
Նա նշել է, որ տոմսերի գումարը կարելի է հետ վերցնել այն տոմսարկղերից, որտեղից դրանք ձեռք են բերվել։