00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարող են հեռացվել քննությունից ու նորից հանձնել. Նասիբյանը` փորձնական քննության մասին

© Sputnik / Aram NersesyanԿարո Նասիբյան
Կարո Նասիբյան - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Կարո Նասիբյան
Բաժանորդագրվել
Հայաստանում բուհերի դիմորդներին այս տարի առաջին անգամ հնարավորություն է տրվել 2 անգամ ընդունելության քննություններ հանձնել։ Առաջին քննությունների արդյունքներն արդեն հայտնի են։ ԳԹԿ–ում կատարված վերլուծությունները Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է Գնահատման ու թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի– Sputnik. Հայաստանում բուհերի դիմորդներին այս տարի առաջին անգամ հնարավորություն է տրվել ընդունելության քննություններին մասնակցել 2 անգամ։ Առաջին փորձնական փուլը մեկնարկել է հունվարի 15-ից ու կշարունակվի մինչև փետրվարի 25-ը։
Միասնական քննությունների ընթացքի, դրանց արդյունքների, առկա խնդիրների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ԿԳՄՍՆ Գնահատման ու թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի հետ։
«Քննությունների ընթացքում, երբ մենք շրջում ենք քննական կենտրոններում, ծնողների, դիմորդների հետ ենք խոսում, զգացել ենք, որ բոլորը գոհ են, որ նման հնարավորություն կա»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ փորձնական քննությունը դիմորդի համար հնարավորություն է ստեղծում ծանոթանալու քննության անցկացման կարգին, թեստերին, նաև զգալու իրենց համար սովորական դպրոցական գրավոր աշխատանքների ու միասնական քննության տարբերությունը։
Նասիբյանը հայտնեց, որ եղել են նաև քննասենյակներից դիմորդներին հեռացնելու դեպքեր` նրանց մոտ բջջային հեռախոսներ կամ այլ էլեկտրոնային սարքեր հայտնաբերելու պատճառով։ Ընդ որում, նման դեպքեր ավելի շատ եղել են առաջին երկու քննությունների ժամանակ, երրորդ քննությանն արդեն դիմորդները ներկայացել են ավելի տեղեկացված։ Ի դեպ, հուշաթերթիկներ կամ այլ հուշող հարմարանքներ այս քննաշրջանում դիմորդների մոտ դեռ չեն հայտնաբերվել։
«Երևի մի քիչ ավելի հանգիստ են վերաբերվում, ամեն ինչից չեն կառչում, որովհետև, այնուամենայնիվ, այս քննությունն իրենց համար ճակատագրական չէ, առջևում ունեն նաև հունիսյան քննություններ։ Այս քննությունից կարող են նույնիսկ հեռացվել, բայց հունիսին նորից մասնակցել քննություններին»,– ասաց ԳԹԿ փոխտնօրենը։
Կարո Նասիբյանը նաև հայտնեց, որ ընդհանուր գնահատականները, ինչպես և սպասվում էր, ամռանն անցկացվող քննությունների համեմատ ցածր են։ Ըստ Նասիբյանի, հիմանական պատճառն այն է, որ երեխաները չեն հասցրել ավարտել ամբողջ քննական նյութի ուսուցումը, ժամանակ չեն ունեցել կրկնելու անցած թեմաները։ Իսկ ամռանը քննության են գնում արդեն լիարժեք պատրաստված։
«Մենք այդպես էլ կարծում էինք, որ գնահատականները ցածր են լինելու։ Առաջին քննությունը մենք կազմակերպել էինք հունվարի 15-ին` քիմիա և ռուսաց լեզու առարկաներից։ Եթե 2022թ–ի ամռանը քիմիայից միջին միավորը եղել է 12.87, ապա այս հունվարի 15-ին եղել է 10 միավոր։ 7.5 միավորից ցածր, այսինքն` անբավար ամռանն ստացել էր 268 հոգի` 1204 մասնակիցներից, հիմա 718 մասնակիցներից անբավարար է ստացել 266-ը։ 18-20 միավոր ստացողները 2022-ի ամռանը եղել են 339, 2023թ–ի հունվարին` 53 հոգի»,– ասաց Նասիբյանը։
Մեկնարկում են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները
Քիմիայից ու ռուսաց լեզվից բացի դիմորդներն արդեն հանձնել են նաև հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև օտար լեզուների (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն) քննություններ։
Բավարարվել հունվարին ստացած գնահատականներով, թե վերահանձնել տվյալ առարկայից քննությունը հունիսին՝ դիմորդները պետք է որոշեն ապրիլին, երբ կմեկնարկի միասնական քննությունների հայտագրման փուլը։
Այդ հայտում դիմորդը պտք է ընտրի բուհը, մասնագիտությունը և քննական առարկաները։ Եթե արդեն ստացած գնաատականները բավարարում են մրցույթին, նա կարող է այդ առարկաներից նոր քննություն չհանձնել։
«Որևէ խնդիր չկա, դու կարող ես հունվարի քննությունների գնահատականներից ընդհանրապես հրաժարվել, ապրիլի հայտարարագրման ժամանակ նորից այդ առարկաներըկամ բոլորովին այլ առարկաներ նշել, եթե ցանկություն կա փոխելու դրանք։ Կարող ես մի առարկայի գնահատականից հրաժարվել, երկրրդը պահել»,– պարզաբանց ԳԹԿ ղեկավարի տեղակալը։
ԳԹԿ–ում նոր կարգը հաջողված են համարում` նշելով, որ այն լայն հնարավորություն է տալիս դիմորդին։
Նասիբյանը նաև հայտնեց, որ թեստերի բովանդակության վերաբերյալ բողոքներ չեն եղել։
Ինչ վերաբերում է կրկնուսույցների խնդրին, մեր այն հարցին, թե, ըստ լուրերի, քննական թեստերի հեղինակների մոտ պարապած դիմորդներն ամենաբարձր միավորներն են ստանում, քանի որ անգիր են սովորում բոլոր ճիշտ պատասխանները, Նասիբյանն այսպես պատասխանեց.
Արցախցի դիմորդները շրջափակված լինելու պատճառով չեն կարողանում միասնական քննություն հանձնել
«Ես համաձայն չեմ դրան, բնականաբար։ Մի գաղտնիք ասեմ, և փակենք այս խոսակցությունը։ Մեր մասնագետի մոտ պարապող դիմորդը ստացել է 13.5 բալ։ Փակվեց խոսակցությունը, չկա այդպիսի բան։ Ես այդպիսի դեպք չգիտեմ։ Հատկապես, որ թեստը կազմելիս միայն «Շտեմարանից» չեն օգտվում, «Շտեմարանը» ընդամենը հիմք է, օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի առաջադրանքը, և այդ առաջադրանքները փոխվում են»։
Կարո Նասիբյանը չհերքեց` տարիներ առաջ դիմորդներն իսկապես անգիր էին անում շտեմարանների ճիշտ պատասխանները։ Բայց դա բացահայտելուց հետո ԳԹԿ–ն թեստերում փոխում է առաջադրանքները` բացառելով անգիր անելու հնարավորությունը։
Հայաստանի 10-11 հազար դիմորդներից քննության փորձնական փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել 6871-ը։ Արցախցի 50 դիմորդները, որոնք նախապես հայտագրվել էին քննություններին մասնակցելու համար, հնարավորություն չեն ունեցել հասնել Գորիսում գտնվող քննական կենտրոն։
Լրահոս
0