https://arm.sputniknews.ru/20230201/ishkhanutjuny-vorvoshel-e-kargavvorel-hh-varchapetin-ev-nakhagahin-zenq-tramadrelu-harcy-54642481.html
Իշխանությունը որոշել է կարգավորել ՀՀ վարչապետին և նախագահին զենք տրամադրելու հարցը
Իշխանությունը որոշել է կարգավորել ՀՀ վարչապետին և նախագահին զենք տրամադրելու հարցը
Sputnik Արմենիա
Պետական պաշտպանության ենթակա անձինք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զենք ձեռք բերելու համար կարող են դիմել ոստիկանություն։ 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T13:33+0400
2023-02-01T13:33+0400
2023-02-01T13:37+0400
հայաստան
զենք
վարչապետ
նախագահ
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/07/46343141_0:137:1600:1037_1920x0_80_0_0_7b86a649b4439f6cd6333da8b7b2909c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունը ցանկանում է կարգավորել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց զենք տրամադրելու հարցը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Հայաստանի ներքին գործերի նախարարության առաջարկած նախագիծը։Գործող օրենսդրության համաձայն («Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենք, ընդունվել է 2022 թ.) պետական պաշտպանության ենթակա անձինք ոստիկանության կողմից համապատասխան թույլատվություն ստանալուց հետո կարող են ժամանակավորապես ծառայողական զենքի որոշակի տեսակներ ստանալ։Բացի այդ, նաև իրավաբանական անձինք կարող են ժամանակավորապես զենք ստանալ որոշակի պարտավորությունների կատարման համար` զենքի արտադրություն և պահպանում, հատուկ օբյեկտների, ֆոնդերի պաշտպանություն, թանկարժեք մետաղների արդյունահանում և պահեստավորում, վտանգավոր և գաղտնի ապրանքների փոխադրում:Նշենք, որ պետական պահպանություն տրամադրվում է ՀՀ ազգային ժողովի նախագահին, վարչապետին և նախագահին։Պետական պաշտպանության ենթակա այլ պաշտոնատար անձանց, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին զենք կարող է տրամադրվել վարչապետի հրամանագրով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/07/46343141_45:0:1466:1066_1920x0_80_0_0_0946eb0a3994589dffab55539cf02ceb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զենք, վարչապետ, նախագահ, հհ ոստիկանություն
հայաստան, զենք, վարչապետ, նախագահ, հհ ոստիկանություն
Իշխանությունը որոշել է կարգավորել ՀՀ վարչապետին և նախագահին զենք տրամադրելու հարցը
13:33 01.02.2023 (Թարմացված է: 13:37 01.02.2023) Պետական պաշտպանության ենթակա անձինք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զենք ձեռք բերելու համար կարող են դիմել ոստիկանություն։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունը ցանկանում է կարգավորել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց զենք տրամադրելու հարցը։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Հայաստանի ներքին գործերի նախարարության առաջարկած նախագիծը։
Գործող օրենսդրության համաձայն («Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենք, ընդունվել է 2022 թ.) պետական պաշտպանության ենթակա անձինք ոստիկանության կողմից համապատասխան թույլատվություն ստանալուց հետո կարող են ժամանակավորապես ծառայողական զենքի որոշակի տեսակներ ստանալ։
Նրանց զենք-զինամթերք կտրամադրի ոստիկանությունը՝ պետական պաշտպանության ենթակա անձանց դիմումի հիման վրա։ Պետական պաշտպանության ենթակա անձի լիազորությունների դադարեցումից հետո 3 օրվա ընթացքում զենք-զինամթերքը պետք է վերադարձվի ոստիկանությանը։
Բացի այդ, նաև իրավաբանական անձինք կարող են ժամանակավորապես զենք ստանալ որոշակի պարտավորությունների կատարման համար` զենքի արտադրություն և պահպանում, հատուկ օբյեկտների, ֆոնդերի պաշտպանություն, թանկարժեք մետաղների արդյունահանում և պահեստավորում, վտանգավոր և գաղտնի ապրանքների փոխադրում:
Նշենք, որ պետական պահպանություն տրամադրվում է ՀՀ ազգային ժողովի նախագահին, վարչապետին և նախագահին։
Պետական պաշտպանության ենթակա այլ պաշտոնատար անձանց, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին զենք կարող է տրամադրվել վարչապետի հրամանագրով։