00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հե՜յ, Շվեդիա՛, մի՛ փորձիր». Էրդողանը դեմ չէ, որ Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ–ին

© AP Photo / Armin DurgutԹուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Թուրքիայի նախագահ
Բաժանորդագրվել
Ղուրան այրելու ակցիաներից հետո Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու հարցը փակուղի է մտել։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դրական է վերաբերվում Ֆինլանդիայի անդամակցությանը, իսկ Շվեդիայինը` ոչ։
Ֆինլանդիան և Շվեդիան ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել դաշինքի անդամ 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ կարող է այնպիսի որոշում կայացնել, որը «կապշեցնի» Շվեդիային։
«Հե՜յ, Շվեդիա՛, զուր մի՛ փորձիր։ Քանի դեռ դուք թույլ եք տալիս ձեզ այրել մեր սուրբ գիրքը, մենք «այո» չենք ասի ձեր անդամակցությանը։ Իմացե՛ք, որ Թուրքիան դրական է վերաբերում Ֆինլանդիայի անդամակցությանը, իսկ Շվեդիայինը`ոչ», – այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլսթրյոմը հայտարարել էր, որ Ղուրանի այրման ակցիայի ֆոնին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը դադարեցվել է, բայց հույս էր հայտնել, որ կհաջողվի Անկարայի հետ պայմանավորվածությունների հասնել հուլիսին դաշինքի երկրների արտգործնախարարների գագաթնաժողովում: Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ եռակողմ մեխանիզմը թուրքական կողմի պահանջով դադարեցվել է անորոշ ժամկետով։
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Խաավիստոն ենթադրել էր, որ երկրի անդամակցության հայտի վավերացման գործընթացը հնարավոր է Շվեդիայից առանձին, սակայն հետո խոսքը հետ էր վերցրել։ Անկարան նույնպես չէր հաստատել նրա ենթադրությունը, սակայն այս թեման ակտիվորեն քննարկվեց փորձագիտական շրջանակներում հատկապես այն բանից հետո, երբ հակաիսլամական արմատականներին Ֆինլանդիայում արգելեցին Ղուրանի այրման ցուցադրական ակցիա անել։
Նշենք, որ հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրան էին այրել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է հույս ունենա, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում աջակցություն կստանա Թուրքիայից։ Նույն օրը «Pagoda» աջ արմատական շարժման առաջնորդ Էդվին Վագենսվելդը Ղուրանից մի քանի էջ էր պոկել ու այրել Հաագայում։
Լրահոս
0