00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համագործակցության եզր չեն թողնում. ՊՆ–ն Մանուկյանին թույլ չի տվել հետևել զորակոչի ընթացքին

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարը ձմեռային զորակոչի ընթացքում ընդդիմադիր պատգամավորների ներկայությունը նպատակահարմար չի համարել։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է ՊՆ, սակայն նրան չեն թույլատրել որպես պատգամավոր այցելել կենտրոնական հավաքակայան։ Այս մասին ընդդիմադիր պատգամավորը հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով նիստի ժամանակ։
Ամենավտանգավոր թեզն այն էր, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ռուսական կողմն է. պատգամավոր
Մանուկյանը հայտնեց, որ հունվարի 18–ին դիմել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի Պաշտպանության հանձնաժողովի անդամներ Աննա Գրիգորյանի, Արգիշտի Գևորգյանի հետ ձմեռային զորակոչի ընթացքում այցելեն կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու իրավիճակին, շփվելու սպայակազմի հետ ծանոթանալու խնդիրների հետ և հարկ եղած դեպքում առաջարկներով հանդես գալ, ինչն օրենսդրությամբ ամրագրված է նրանց ֆունկցիաների մեջ։
«Երեկ ստացել եմ պատասխան, որ ձմեռային զորակոչի ընթացքին հետևելու նպատակով ներկա փուլում պաշտպանության նախարարը մեր ներկայությունը նպատակահարմար չի համարում»,–ասաց նա` հավելելով, որ սա արդեն ՊՆ–ի կողմից «երկրորդ նպատակահարմար չհամարված դեպքն է»։
Նախկինում Մանուկյանը դիմել է նաև եռամսյա զորահավաքի օրերին առաջնագծի որոշ հատվածներ այցելելու համար։
Այս մերժումները, Մանուկյանի գնահատմամբ, ևս մեկ անգամ փաստում են, թե ինչպես է պաշտպանության նախարարությունը վերաբերում խորհրդարանական վերահսկողությանը։
ԳՇ պետը ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ այցելել է կենտրոնական հավաքակայան
«Սա ևս մեկ փաստ է այն մասին, որ համագործակցության որևէ եզր հանուն մեր անվտանգության, հանուն մեր պաշտպանության ամրապնդման չեն թողնում»–նշեց նա։
Արձագանքելով ընդդմիադիր պատգամավորին` ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ ինքը ևս ՊՆ–ին դիմել է առաջնագիծ գնալու համար, սակայն իրենց էլ են մերժել, և պետք չէ այստեղ այլ միտում տեսնել։
«Որ մի տասը անգամ դիմած լինեիք, մերժեին, կհամաձայնեի ձեզ հետ։ Հիմա այս անգամ թույլ չեն տվել, մյուս անգամ թույլ կտան։ Երբ որ հետևողականորեն անընդհատ դիմեք, անընդհատ մերժեն, ձեր մեկնաբանությունը ընդունելի կլինի»,–ասաց Գաբրիելյանը։
Իր հերթին ՔՊ–ական Արմեն Խաչատրյանը հավելեց, որ իրենք էլ դիմում են ՊՆ–ին տարբեր հարցերով, և դրանց մի մասը բավարարվում է, մի մասը` ոչ, սակայն դա չի նշանակում, որ համագործակցության եզրեր չկան։
Հավելենք, որ ձմեռային զորակոչը մեկնարկել է հունվարի 9–ին։
«Ընդառաջ քայլ է». Ալեն Սիմոնյանը` ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին
Լրահոս
0