https://arm.sputniknews.ru/20230201/erevanum-arhestneri-kampus-ksteghtsvi-54662500.html
Երևանում արհեստների կամպուս կստեղծվի
Երևանում արհեստների կամպուս կստեղծվի
Sputnik Արմենիա
Նախատեսվում է, որ արհեստների կամպուսը կդառնա մասնագիտական կրթության ռեսուրս կենտրոն: 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T18:13+0400
2023-02-01T18:13+0400
2023-02-01T18:14+0400
հայաստան
ֆրանսիա
երևան
արհեստ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
դեսպան
անն լույո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/13/25815452_0:52:1000:615_1920x0_80_0_0_a012e866a22e4dc4daa52a163b962cbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Երևանում նախատեսվում է արհեստների կամպուս ստեղծել, որտեղ կիրականացվեն փորձարարական նոր կրթական ծրագրեր՝ զարգացնելով հատկապես աշխատանքի վրա հիմնված կրթությունը և մեծահասակների կրթությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը և հիմնադրամի գործընկեր, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:Սվաջյանը կարևորել է Հայաստանի մարզային ուսումնական հաստատությունների կապն ինչպես Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, այնպես էլ Ֆրանսիայում գործող ուսումնական կենտրոնների հետ նոր մասնագիտություններ ներդնելու և առկա մասնագիտությունները զարգացնելու հնարավորություն կընձեռի:Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզն իր հերթին ընդգծել է՝ այս հուշագրի կնքումն հետագայում կոնկրետ քայլեր իրականացնելու հնարավորություն է ստեղծում:Հայաստանում նախատեսված է 110 «Թումո տուփեր» կառուցել դպրոցների հարևանությամբ«Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մեծ առաքելություն ենք կատարել Հայաստանի մարզերում. անցել ենք 1600 կմ-ից ավելի ճանապարհ, այցելել ենք 15 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, եղել ենք Հայաստանի 2 մարզպետարաններում և 5 քաղաքապետարաններում: Այս հուշագրով այնպիսի նպատակներ են սահմանված, որոնք մենք միասին պետք է իրագործենք»,- ասել է Քրիստիան Դրոզը։ Նա հուշագրի կնքումը կարևորել է նաև Երևանի և Լիոնի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում:Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ևս իր լիակատար աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը` նշելով, որ այն համահունչ է ֆրանկոֆոնիայի տարածմանը։ Նա ընդգծել է, որ ծրագիրը կնպաստի նաև ֆրանսերենի կիրառմանը և առավել տարածմանը։
ֆրանսիա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/13/25815452_56:0:944:666_1920x0_80_0_0_14e656ac68bf4ab96b22e8792525f82a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, երևան, արհեստ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), դեսպան, անն լույո
հայաստան, ֆրանսիա, երևան, արհեստ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), դեսպան, անն լույո
Երևանում արհեստների կամպուս կստեղծվի
18:13 01.02.2023 (Թարմացված է: 18:14 01.02.2023) Նախատեսվում է, որ արհեստների կամպուսը կդառնա մասնագիտական կրթության ռեսուրս կենտրոն:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Երևանում նախատեսվում է արհեստների կամպուս ստեղծել, որտեղ կիրականացվեն փորձարարական նոր կրթական ծրագրեր՝ զարգացնելով հատկապես աշխատանքի վրա հիմնված կրթությունը և մեծահասակների կրթությունը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍՆ–ի, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հետագա ծրագրերի առաջխաղացման և զարգացման նպատակով:
Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը և հիմնադրամի գործընկեր, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Սվաջյանը կարևորել է Հայաստանի մարզային ուսումնական հաստատությունների կապն ինչպես Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, այնպես էլ Ֆրանսիայում գործող ուսումնական կենտրոնների հետ նոր մասնագիտություններ ներդնելու և առկա մասնագիտությունները զարգացնելու հնարավորություն կընձեռի:
Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզն իր հերթին ընդգծել է՝ այս հուշագրի կնքումն հետագայում կոնկրետ քայլեր իրականացնելու հնարավորություն է ստեղծում:
«Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մեծ առաքելություն ենք կատարել Հայաստանի մարզերում. անցել ենք 1600 կմ-ից ավելի ճանապարհ, այցելել ենք 15 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, եղել ենք Հայաստանի 2 մարզպետարաններում և 5 քաղաքապետարաններում: Այս հուշագրով այնպիսի նպատակներ են սահմանված, որոնք մենք միասին պետք է իրագործենք»,- ասել է Քրիստիան Դրոզը։ Նա հուշագրի կնքումը կարևորել է նաև Երևանի և Լիոնի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ևս իր լիակատար աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը` նշելով, որ այն համահունչ է ֆրանկոֆոնիայի տարածմանը։ Նա ընդգծել է, որ ծրագիրը կնպաստի նաև ֆրանսերենի կիրառմանը և առավել տարածմանը։