https://arm.sputniknews.ru/20230201/baqun-aveli-masshtabajin-hardzakum-er-patrastum-pvokhartgvortsnakharary--irani-deri-masin-54635540.html
Բաքուն ավելի մասշտաբային հարձակում էր պատրաստում. փոխարտգործնախարարը՝ Իրանի դերի մասին
Բաքուն ավելի մասշտաբային հարձակում էր պատրաստում. փոխարտգործնախարարը՝ Իրանի դերի մասին
Sputnik Արմենիա
Վահան Կոստանյանի խոսքով ՝ Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ է 2022թ.–ի սեպտեմբերին հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա... 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T12:01+0400
2023-02-01T12:01+0400
2023-02-01T12:14+0400
վահան կոստանյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54403432_0:0:1600:901_1920x0_80_0_0_e480b181a989a237609d32c1acc02418.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայկական կողմը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի մասշտաբային ագրեսիայի։ Al-Monitor պարբերականի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։Նա նշել է, որ Բաքվի ագրեսիվ ծրագրերը շատ ավելի մասշտաբային էին, քան այն ռազմական գործողությունները, որ տեղի ունեցան սեպտեմբերի 13-14-ին: Վահան Կոստանյանի խոսքով` Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ է 2022թ.–ի սեպտեմբերին հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:Ըստ էության` պաշտոնական Երևանը փոխարտգործնախարարի շուրթերով առաջին անգամ ընդունում է Իրանի դերը անցած տարվա սեպտեմբերին լայնածավալ հակամարտությունը կանխելու գործում։Ըստ Կոստանյանի` Իրանն այսօր Հայաստանի կարևոր գործընկերն է։Անդրադառնալով Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերին` պաշտոնյան հայտարարել է, որ իրանական զենքի գնումը չի մտնում ՀՀ ծրագրերի մեջ։Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին` արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելը, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրելը և ստիպելը Հայաստանին զիջումների գնալ։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են
իրանի իսլամական հանրապետություն
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54403432_119:0:1540:1066_1920x0_80_0_0_a076b8809082c807776360ac1ff86d82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան կոստանյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
վահան կոստանյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
Բաքուն ավելի մասշտաբային հարձակում էր պատրաստում. փոխարտգործնախարարը՝ Իրանի դերի մասին
12:01 01.02.2023 (Թարմացված է: 12:14 01.02.2023) Վահան Կոստանյանի խոսքով ՝ Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ է 2022թ.–ի սեպտեմբերին հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայկական կողմը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի մասշտաբային ագրեսիայի։
Al-Monitor պարբերականի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ Բաքվի ագրեսիվ ծրագրերը շատ ավելի մասշտաբային էին, քան այն ռազմական գործողությունները, որ տեղի ունեցան սեպտեմբերի 13-14-ին: Վահան Կոստանյանի խոսքով` Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ է 2022թ.–ի սեպտեմբերին հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:
Ըստ էության` պաշտոնական Երևանը փոխարտգործնախարարի շուրթերով առաջին անգամ ընդունում է Իրանի դերը անցած տարվա սեպտեմբերին լայնածավալ հակամարտությունը կանխելու գործում։
Ըստ Կոստանյանի` Իրանն այսօր Հայաստանի կարևոր գործընկերն է։
«Իրանի և Վրաստանի հետ սահմանը հանրապետության համար առաջնային նշանակություն ունի, դրանք Հայաստանի բնական դարպասներն են դեպի արտաքին աշխարհ»,– ասել է նա:
Անդրադառնալով Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերին` պաշտոնյան հայտարարել է, որ իրանական զենքի գնումը չի մտնում ՀՀ ծրագրերի մեջ։
Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին` արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելը, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրելը և ստիպելը Հայաստանին զիջումների գնալ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: