00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Աբովյան time
On air
18:17
44 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենավտանգավոր թեզն այն էր, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ռուսական կողմն է. պատգամավոր

© Sputnik / Aram Nersesyan Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Բաժանորդագրվել
Հանրային ճնշումն իշխանություններին ստիպում է առնվազն հանրության անհանգստությունը թոթափող քայլեր ձեռնարկել։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Անցած 50 օրերի ընթացքում ամենամեծ վտանգավորությունը իշխանության այն թեզն էր, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահներն են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
ԵՄ–ն Լաչինի միջանցքի հարցով պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում. Բորել
Մանուկյանը հիշեցնում է, որ նոյեմբերի 9–-ի հայտարարության տակ դրված է երեք երկրների, այդ թվում Հայաստանի ստորագրությունը, հետևաբար ՀՀ իշխանությունները հավասարազոր պարտականություն ունեն Լաչինի միջանցքը բացելու։
«Գործողությունները Լաչինի միջանցքի մասով, որ իշխանությունը նախաձեռնում է, խիստ թերի է։ Իշխանությունը չի օգտագործում այն ամբողջգործիքակազմը, որն ունի, և այն թեզը, որ շրջանառում է իշխանությունը, թե իրենք Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չեն բանակցում, շատ ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի Հանրապետությանը։ Դա ենթադրում է, որ մղում են Արցախի իշխանություններին` իրենք բանակցեն Ադրբեջանի հետ։ Այս առումով իրոք իշխանությունների գործողությունները խիստ վտանգավոր են»,–ասաց նա։
Միևնույն ժամանակ Մանուկյանն ընդգծեց, որ հանրային ճնշումն իշխանություններին ստիպում է առնվազն հանրության անհանգստությունը թոթափող քայլեր ձեռնարկել, որոնցից մեկն ըստ նրա`երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցն է ՌԴ նախագահի հետ։
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը. ՌԴ ԱԳՆ
Անդրադառնալով Մոսկվայի առաջարկած բանակցությունների վերսկսման հարթակի վերաբերյալ իշխանությունների գործողություններին, Մանուկյանը հիշեցրեց Բայրամով–Լավրով–Միրզոյան հանդիպմանը հայկական կողմի չմասնակցելը և այդ մասին հայկական կողմից պաշտոնական խողովականերով չտեղեկացնելը, ինչը, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, խայտառակություն է։
«Այս լարված պահին ՀՀ իշխանությունը պետք է շատ ավելի զգուշավոր գործեր, չվնասեր իր հարաբերությունները այլ երկրների, հատկապես ռազմավարական դաշնակցի հետ, սակայն պարբերաբար իշխանական պատգամավորները կամ քարոզչամեքենաները սկսում են հուժկու հակառուսական արշավ, հետու թուլացնում են, հետո նոր ալիք է բարձրանում, որը ցույց է տալիս, թե որքան մատերի արանքով են նայում արտաքին հարաբերություններին, ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններին»,–ասաց նա։
Այս համատեքստում Մանուկյանը նկատում է, որ պաշտոնական բարձր մակարդակով Հայաստանը լուռ մնաց նաև հարևան Իրանում տեղի ունեցած ագրեսիվ գործողությունների նկատմամբ, որոնք լարվածություն բերեցին տարածաշրջան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0