https://arm.sputniknews.ru/20230201/amen-inch-kanem-vor-irany-chkarvoghana-mijukajin-zenq-unenal-netanjahu-54665772.html
«Ամեն ինչ կանեմ, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ունենալ». Նեթանյահու
«Ամեն ինչ կանեմ, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ունենալ». Նեթանյահու
Sputnik Արմենիա
Իսրայելի կառավարության ղեկավարը կարծում է, որ Իրանին կանգնեցնելու միակ ճանապարհը պատժամիջոցների համադրումն է, իսկ ամենակարևորը ՝ ռազմական սպառնալիքը։ 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T18:54+0400
2023-02-01T18:54+0400
2023-02-01T18:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
բենիամին նեթանյահու
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43828078_0:0:1600:901_1920x0_80_0_0_5067767566f8ed4026d9fc04d6990d8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ամեն բան անել, որպեսզի Թեհրանը չկարողանա միջուկային զենք ունենալ։«Առաջին տեղում Իրանն է։ Ես` որպես Իսրայելի վարչապետ, իմ լիազորությունների շրջանակում ամեն բան կանեմ, որ թույլ չտամ` Իրանը միջուկային զինանոց ունենա» -ասել է նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։Նեթանյահուն նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, ապա վտանգ կներկայացնի ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ-ի համար, իսկ Թեհրանի հետ հարյուրավոր համաձայնագրերի ստորագրումը չի օգնի կանխել այդ սպառնալիքը:Ինչ վերաբերում է Իրանի Սպահան քաղաքի ռազմական օբյեկտի վրա հարձակմանը, ապա Նեթանյահուն չի հաստատել կամ հերքել Իսրայելի մասնակցությունը։«Ես երբեք չեմ խոսում կոնկրետ գործողությունների մասին ... Եվ ամեն անգամ, երբ Մերձավոր Արևելքում պայթյուն է լինում, մեղադրում են Իսրայելին կամ նրա վրա բարդում պատասխանատվությունը։ Երբեմն մենք ենք, երբեմն` ոչ», - ասել է նա։Հիշեցնենք` հունվարի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրականացվել Իրանի ՊՆ ռազմական օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հայտնեցին Ազարշահր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի և Քարաջում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով` այնտեղ մարտական անօդաչուների արտադրության գործարաններ են գտնվում։ Ամերիկյան մամուլը գրում է, որ այս ամենի մեջ իսրայելական հետք կա։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43828078_159:0:1582:1067_1920x0_80_0_0_06eb11c6ee95ee3a15fc32e9bf601a72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, բենիամին նեթանյահու, միջուկային պայմանագիր
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, բենիամին նեթանյահու, միջուկային պայմանագիր
«Ամեն ինչ կանեմ, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ունենալ». Նեթանյահու
18:54 01.02.2023 (Թարմացված է: 18:57 01.02.2023) Իսրայելի կառավարության ղեկավարը կարծում է, որ Իրանին կանգնեցնելու միակ ճանապարհը պատժամիջոցների համադրումն է, իսկ ամենակարևորը ՝ ռազմական սպառնալիքը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ամեն բան անել, որպեսզի Թեհրանը չկարողանա միջուկային զենք ունենալ։
«Առաջին տեղում Իրանն է։ Ես` որպես Իսրայելի վարչապետ, իմ լիազորությունների շրջանակում ամեն բան կանեմ, որ թույլ չտամ` Իրանը միջուկային զինանոց ունենա» -ասել է նա
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նեթանյահուն նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, ապա վտանգ կներկայացնի ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ-ի համար, իսկ Թեհրանի հետ հարյուրավոր համաձայնագրերի ստորագրումը չի օգնի կանխել այդ սպառնալիքը:
«Միջուկային զենքից հետ պահելու միակ միջոցը Իրանի դեմ կործանարար տնտեսական պատժամիջոցների համադրություն կիրառելն է, բայց ամենակարևորը հուսալի ռազմական սպառնալիքն է», – ընդգծել է Իսրայելի վարչապետը:
Ինչ վերաբերում է Իրանի Սպահան քաղաքի ռազմական օբյեկտի վրա հարձակմանը, ապա Նեթանյահուն չի հաստատել կամ հերքել Իսրայելի մասնակցությունը։
«Ես երբեք չեմ խոսում կոնկրետ գործողությունների մասին ... Եվ ամեն անգամ, երբ Մերձավոր Արևելքում պայթյուն է լինում, մեղադրում են Իսրայելին կամ նրա վրա բարդում պատասխանատվությունը։ Երբեմն մենք ենք, երբեմն` ոչ», - ասել է նա։
Հիշեցնենք` հունվարի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով
հարձակում էր իրականացվել Իրանի ՊՆ ռազմական օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հայտնեցին Ազարշահր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի և Քարաջում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով` այնտեղ մարտական անօդաչուների արտադրության գործարաններ են գտնվում։ Ամերիկյան մամուլը գրում է, որ այս ամենի մեջ իսրայելական հետք կա։