https://arm.sputniknews.ru/20230201/2023-y-petq-e-lini-banaki-voghnashary-shtkelu-tari-papikjann-anaknkal-ajcelel-e-zvoramas-54654839.html
2023-ը պետք է լինի բանակի ողնաշարը շտկելու տարի. Պապիկյանն անակնկալ այցելել է զորամաս
2023-ը պետք է լինի բանակի ողնաշարը շտկելու տարի. Պապիկյանն անակնկալ այցելել է զորամաս
Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ անակնկալ ձևով այցելելու է զորամասեր։ 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T16:35+0400
2023-02-01T16:35+0400
2023-02-01T17:17+0400
սուրեն պապիկյան
զորամաս
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/01/54653727_0:0:2048:1153_1920x0_80_0_0_7bcd1f694c60ac7b970887568a0d15c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 1-ին անակնկալ այցով եղել է ՊՆ N զորամասում՝ հետևելով օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում է հայտնել այդ մասին։«Այցելել եմ հրաձգարան, հետևել գործնական պարապմունքների ընթացքին: Զինծառայողների հետ անկեղծ զրույց է եղել, որի ընթացքում հետաքրքրվել եմ ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով»,–գրել է նա։Նախարարը հայտնել է, որ նման այցերը շարունակական են լինելու, իսկ դրանց նպատակն է տեղում ծանոթանալ զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։Պապիկյանը վստահեցնում է, որ ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են։Պաշտպանության նախարարի խոսքով` 2023 թվականը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/01/54653727_163:0:1984:1366_1920x0_80_0_0_0c76c91d21479cf40448942ed2988568.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, զորամաս, հհ պաշտպանության նախարարություն (պն)
սուրեն պապիկյան, զորամաս, հհ պաշտպանության նախարարություն (պն)
2023-ը պետք է լինի բանակի ողնաշարը շտկելու տարի. Պապիկյանն անակնկալ այցելել է զորամաս
16:35 01.02.2023 (Թարմացված է: 17:17 01.02.2023) Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ անակնկալ ձևով այցելելու է զորամասեր։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 1-ին անակնկալ այցով եղել է ՊՆ N զորամասում՝ հետևելով օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։ Պապիկյանը
ֆեյսբուքյան իր էջում է հայտնել այդ մասին։
«Այցելել եմ հրաձգարան, հետևել գործնական պարապմունքների ընթացքին: Զինծառայողների հետ անկեղծ զրույց է եղել, որի ընթացքում հետաքրքրվել եմ ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով»,–գրել է նա։
Նախարարը հայտնել է, որ նման այցերը շարունակական են լինելու, իսկ դրանց նպատակն է տեղում ծանոթանալ զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Պապիկյանը վստահեցնում է, որ ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են։
Պաշտպանության նախարարի խոսքով` 2023 թվականը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի։