00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2 ամսում Շիրակից 10 դատավոր է տեղափոխվել Երևան. փաստաբանները սա դատական կոլապս են համարում

© Sputnik / Armenuhi Mkhoyan Շիրակցի փաստաբաններ
Շիրակցի փաստաբաններ - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Շիրակցի փաստաբաններ
Բաժանորդագրվել
Փաստաբանները կարծում են, որ ԲԴԽ–ն չի պատկերացնում խնդրի լրջությունը:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Միայն վերջին երկու ամսում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Շիրակի մարզից 10 դատավոր է տեղափոխվել Երևան, ինչի հետևանքով պարալիզացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատանքը: Շիրակցի փաստաբանները այս որոշումն անհասկանալի ու անլուրջ են համարում:

«Վերջին երկու ամիսների ընթացքում Երևան են տեղափոխվել 4 քրեական և 6 քաղաքացիական գործերով դատավորներ, ինչը կոլապսի է բերում Շիրակի մարզի դատարանը: Ի դեպ, տվյալ քրեական դատավորներից ամենաերկարը 1 տարի է աշխատել Շիրակում, ու եթե նրա վարույթում կար 100 գործ, այդ ընթացքում կարող էր ավարտել 5-ը»,- այսօր Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հայկ Հարությունյանը։

Նրա խոսքով` այս տեղափոխության հետևանքով տուժում է և՛ քաղաքացին, և՛ փաստաբանը, և՛ դատավարության մասնակից այլ մասնագետներ, ծախսվում են նաև պետության ռեսուրսները:
Նշանակվել են Վարչական ու Քաղաքացիական դատարանի նախագահներ
Փաստաբանները նշեցին` կան դատական գործեր, որոնք այս ընթացքում 3-4 դատավոր են փոխել:
«Գործեր ունենք, որ հինգ տարի մուտք են գործել դատարան, և քննությունը չի սկսվել: Կան գործեր, որ հասել են վերջին, և նորից զրոյից սկսում են: Քաղաքացին կորցնում է դատարանի նկատմամբ վստահությունը, իսկ քրեականի մասով նույնիսկ անդառնալի հետևանքներ կարող են լինել»,- ասաց նա` շեշտելով, որ այս ամենը Բարձրագույն դատական խորհրդի անտրամաբանական որոշումների հետևանքն է:
Դատավորները տեղափոխվում են հիմնականում երկու պատճառով՝ թափուր աշխատատեղեր և ընտանեկան վիճակ: Ըստ փաստաբանների` տեղափոխված դատավորների փոխարեն Շիրակի մարզ եկած նոր դատավորները տարիների ընթացքում կուտակված գործերի ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող արհեստավարժ գործել:
«Յուրաքանչյուր դատավորի փոփոխություն նշանակում է, որ գործընթացը նորից պետք է սկսել, այս դեպքում քաղաքացուն պատասխան պետք է տա փաստաբանը: Դատավորները Շիրակի մարզից տեղափոխվում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ Ստացվում է, որ Շիրակի մարզը տրամպլի՞ն է՝ գալ, փորձառություն ձեռք բերել ու գնալ Երևան: Ուրեմն մեզ մոտ ոչ արհեստավարժ դատավորնե՞ր պետք է միշտ աշխատեն»,- ասաց Գայանե Գևորգյանը:
Արամայիս Հայրապետյանն էլ ավելացրեց` Շիրակի մարզում գործ ունեն մերժված արդարադատության հետ։
«Գործը ողջամիտ ժամկետում չի քննվում, չի ավարտվում, որոշում չի կայացվում։ Այդ արդարադատությունն արդեն մերժված է ու ինքն իր նպատակին չի ծառայում, առավել ևս քրեական մասով: Իմ վարույթում կա քրեական գործ, որը քննվում է 8-9 տարի»,-նշեց նա։
Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ փաստաբանները կուտակված գործերի ու ծանրաբեռնվածության պատճառով շուտով չեն հասցնի սպասարկել բնակչությանը:
Նրանց կարծիքով`ԲԴԽ–ն չի պատկերացնում խնդրի լրջությունը և չի տիրապետում իրավիճակին:
Շիրակի մարզի փաստաբանները խնդրի լուծման տարբերակ էլ ունեն` դատավորի համար նվազագույնը հինգ տարի պարտադիր աշխատանք նշանակված վայրում կամ դատավորների կազմի ավելացում:
Լրահոս
0