00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տղայիս չեն թողնում` բռնցքամարտի առաջնությանը մասնակցի. Հակոբկոխյանը բողոքի ակցիա է անում

Բաժանորդագրվել
Բռնցքամարտիկը վստահ է` որդու դեմ են դուրս եկել, որովհետև ինքը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին։
Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ բարձրացել է ռինգ ու բողոքի ակցիա է անում։ Անվտանգության աշխատակիցները նրան հորդորում են իջնել, որպեսզի սկսեն մենամարտերը, սակայն Հակոբկոխյանը հրաժարվում է։ Ասում է, որ որդուն` Հարություն Հակոբկոխյանին, թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը։
Նա վստահ է` պատճառն այն է, որ ինքը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին որպես երկրի ղեկավար ու գերագույն գլխավոր հրամանատար։
«Որ ինձ հարգեին, կթողնեին` որդիս մասնակցի առաջնությանը։ Թողե՛ք ես իմ բողոքի ակցիան իրականացնեմ։ Կենսագրությունս կերտել եմ ռինգում, հենց այստեղ էլ բողոքի ակցիան պետք է անեմ։ Տղայիս հավաքների չեն տանում, մրցումների չեն կանչում։ Ես իմ ուժերով եմ տղայիս մրցումների ուղարկում, որպեսզի նրա մոտ մարզական աճ գրանցվի»,– ասաց Հակոբկոխյանը։
Առաջնությունը, որին հայտավորված է 13-ական քաշային կարգերի 95 տղամարդ և 14 կին մարզիկ, մեկնարկել է այսօր «Դինամո» մարզադահլիճում։
Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի ամռանը աշխարհի չեմպիոն Հակոբկոխյանը պայքար էր սկսել ներկայիս ղեկավարության դեմ ու իշխանափոխություն էր պահանջում։ Այդ ժամանակ նա անգամ հացադուլ էր հայտարարել։
2021 թվականի դեկտեմբերին էլ մի քանի հարյուր քաղաքացիների հետ դուրս էր եկել Երևանի Հանրապետության հրապարակ ու բողոքի ակցիա էր անում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ ժամանակ կառավարության շենքի դիմաց բախումներ էին սկսվել շենքը պահպանող ոստիկանների և քաղաքացիների միջև, երբ մի խումբ քաղաքացիներ փորձել էին մուտք գործել կառավարության շենք։ Դեպքի վայրից բերման էր ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացի, նրանց թվում էր նաև Իսրայել Հակոբկոխյանը, սակայն որոշ ժամանակ անց նա ազատ արձակվեց։
Լրահոս
0