https://arm.sputniknews.ru/20230131/septemberjan-agresiaji-gvortsvov-meghadrjal-en-tshanachvel-naev-zhamketajin-zintsarajvoghner-54578686.html
Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալ են ճանաչվել նաև ժամկետային զինծառայողներ
Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալ են ճանաչվել նաև ժամկետային զինծառայողներ
Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Մ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։ 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T10:52+0400
2023-01-31T10:52+0400
2023-01-31T10:52+0400
հայ-ադրբեջանական
հհ քննչական կոմիտե
զինծառայող
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1104/34/11043427_0:0:999:562_1920x0_80_0_0_a66432f200721fb7462fe2c9134372f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի դեպքով հարուցված քրեական գործերով մեղադրյալ են ճանաչվել նաև ժամկետային զինծառայողներ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Պարբերականի տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Մ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը հայտարարել էր, որ սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված են։Տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավելի անձինք, այդ թվում` զոհվածների մերձավոր հարազատները, հարցաքննվել են 1500-ից ավելի վկաներ։Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է 7 տասնյակից ավելի փորձաքննություն, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 12 համայնքներում զննվել են ավելի քան 100 դեպքի վայրեր:Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1104/34/11043427_22:0:771:562_1920x0_80_0_0_064eea0453dab23049388bb63ab7ce18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, հհ քննչական կոմիտե, զինծառայող, մեղադրանք
հայ-ադրբեջանական, հհ քննչական կոմիտե, զինծառայող, մեղադրանք
Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալ են ճանաչվել նաև ժամկետային զինծառայողներ
ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Մ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի դեպքով հարուցված քրեական գործերով մեղադրյալ են ճանաչվել նաև ժամկետային զինծառայողներ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Մ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։
«Նա սեպտեմբերի 19-ին առանց համապատասխան թույլտվության թողել է մարտական կիրառման շրջանը, իսկ սեպտեմբերի 21-ին ներկայացել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն»,– գրում է թերթը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ
Պերճ Այվազյանը հայտարարել էր, որ սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված են։
Տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավելի անձինք, այդ թվում` զոհվածների մերձավոր հարազատները, հարցաքննվել են 1500-ից ավելի վկաներ։
Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է 7 տասնյակից ավելի փորձաքննություն, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 12 համայնքներում զննվել են ավելի քան 100 դեպքի վայրեր:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: