https://arm.sputniknews.ru/20230131/qvocharjani-ev-gevvorgjani-gvortsvov-hertakan-datakan-nisty-krkin-hetadzgvec-54588374.html
Քոչարյանի և Գևորգյանի գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց
Քոչարյանի և Գևորգյանի գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց
Sputnik Արմենիա
Անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան։ 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T14:04+0400
2023-01-31T14:04+0400
2023-01-31T14:05+0400
ռոբերտ քոչարյան
արմեն գևորգյան
դատ
աննա դանիբեկյան (դատավոր)
թարգմանիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35397347_0:71:1600:972_1920x0_80_0_0_c5fd87c763201319e938966a4e437789.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ թարգմանիչը ներկա չէր։Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Սակայն, հաշվի առնելով, որ թարգմանված նյութերում եզրույթների հետ կապված պարզաբանումների անհրաժեշտություն կա, դրանք պետք է ուսումնասիրվեն թարգմանիչի ներկայությամբ, ուստի դատական նիստը ենթակա է հետաձգման։Դատավորը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել փետրվարի 14-ին, ժամը 13-ին։Հիշեցնենք, որ «Սիլվայի գործով» վերջին` 2022-ի դեկտեմբերի 20-ին նշանակված դատական նիստը կրկին հետաձգվել էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր նիստին։ Իսկ դրա նախորդ` դեկտեմբերի 13-ի նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանին ներկայացված թարգմանիչը չուներ համապատասխան փաստաթղթեր։ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35397347_134:0:1567:1075_1920x0_80_0_0_260c722998f20dc84a8b8f66ab3a9dcf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, արմեն գևորգյան, դատ, աննա դանիբեկյան (դատավոր), թարգմանիչ
ռոբերտ քոչարյան, արմեն գևորգյան, դատ, աննա դանիբեկյան (դատավոր), թարգմանիչ
Քոչարյանի և Գևորգյանի գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց
14:04 31.01.2023 (Թարմացված է: 14:05 31.01.2023) Անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ թարգմանիչը ներկա չէր։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Սակայն, հաշվի առնելով, որ թարգմանված նյութերում եզրույթների հետ կապված պարզաբանումների անհրաժեշտություն կա, դրանք պետք է ուսումնասիրվեն թարգմանիչի ներկայությամբ, ուստի դատական նիստը ենթակա է հետաձգման։
Միաժամանակ, Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատարանին, որ փետրվարի 7-ին նիստ չնշանակվի, քանի որ ԵԽ աշխատանքային նիստ կա, որին պետք է օնլայն ձևաչափով մասնակցի Արմեն Գևորգյանը։
Դատավորը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել փետրվարի 14-ին, ժամը 13-ին։
Հիշեցնենք, որ «Սիլվայի գործով» վերջին` 2022-ի դեկտեմբերի 20-ին նշանակված դատական նիստը կրկին հետաձգվել էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր նիստին։
Իսկ դրա նախորդ`
դեկտեմբերի 13-ի նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանին ներկայացված թարգմանիչը չուներ համապատասխան փաստաթղթեր։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։