00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական տվյալներն արտասահմանում մի՛ պահիր. ահազանգում են հայ մասնագետները

© Photo : Unsplash / Christin HumeՆոթբուքով աշխատող կին
Նոթբուքով աշխատող կին - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Նոթբուքով աշխատող կին
Բաժանորդագրվել
Հայաստանի օրենսդրության մեջ մինչ օրս չկա կետ այն մասին, որ պետության կարիքների համար նախատեսված թվային ծառայությունները պետք է տեղակայվեն երկրի ներսում գտնվող սերվերներում։ Մինչդեռ ներկայիս հիբրիդային պատերազմում տվյալների անվտանգությունը պետական անվտանգության խնդիր է։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Առցանց ծառայությունները պետք է պահվեն սեփական երկրի սերվերներում: Այս ուղերձը Հայաստանի համար ավելի ու ավելի արդիական է դառնում հիբրիդային պատերազմի պայմաններում, որը և՛ կիբեռհարձակումների մշտական ռիսկ է պարունակում, և՛ ուղղակի կամ անուղղակի կերպով պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկեր։
Ռուս-ուկրաինական հակամարտության օրինակով երևում է, թե նման պատժամիջոցները ինչի կարող են հանգեցնել բիզնեսի համար, որն իր տվյալները պահում է արտասահմանյան սերվերներում կամ արտասահմանյան հարթակներ է օգտագործում: Այս ընկերությունների համար դրանց հասանելիությունը մեխանիկորեն «կտրվել» է՝ չնայած գործող պայմանագրերին։
«Ենթադրենք՝ ինչ-որ ձեռնարկություններ այդ խնդիրը լուծել են ռելոկացիայի միջոցով։ Իսկ հիմա պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե նույն կերպ «կտրվեին» այն ծառայությունները, որոնք պատվիրում է պետությունը և որոնք պետք է անխափան գործեն», - նշում է «Լոկատոր» հայկական ինժեներական ընկերության գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանը։
Ցավոք, Հայաստանի օրենսդրության մեջ նման պահանջ դեռ չկա։ Դա չի նշանակում, որ բոլոր ծառայությունները, որոնք պատվիրում է պետությունը, պահվում են արտասահմանում, սակայն Խաչատրյանն ընդգծում է` նման հավանականությունը պետք է բացառվի։
Միաժամանակ պետք է հետևել, որ դոմենային անունների ծառայություններ (կայքերի համար), հոսթինգ կամ սոֆթ ծառայություն մատուցող (SaaS կամ software as a service) հայկական ընկերությունները ոչ միայն գրանցվեն Հայաստանում, այլև բոլոր սերվերներն և այլ «երկաթը» պահեն երկրի ներսում, որովհետեւ կան հայկական ընկերություններ, որոնք վարձակալությամբ տարածքներ են հանձնում արտասահմանյան սերվերներում, այսինքն՝ զբաղվում են ենթավարձակալությամբ։
«Հարցն այն չէ, որ նման բիզնես սկզբունքորեն չպետք է լինի։ Մասնավոր հատվածի համար դա կարող է միանգամայն նորմալ լինել, բայց պետպատվերի դեպքում անվտանգության քաղաքականությունը պետք է շատ ավելի խիստ լինի», - ավելացնում է Խաչատրյանը։
Հատկանշական է, որ բանկային ոլորտում նման պահանջները վաղուց են գործում. ոչ մի բանկ Հայաստանի ԿԲ-ից լիցենզիա չի ստանա, եթե ցույց չտա, որ իր բոլոր տվյալները (հաճախորդների և այլ) պահվում են Հայաստանի ներսում։ Պարադոքսալ է, բայց այստեղ մասնավոր հատվածում պահանջներն ավելի խիստ են, քան պետական սեկտորում։
2022-ին Հայաստանում ստարտափերի քանակը աննախադեպ է եղել. ԱՏՁՄ գործադիր տնօրեն
Հայաստանում կան ծրագրային ապահովման մշակողներ ու թվային ծառայություններ մատուցողներ, որոնք, աշխատելով պետության համար, սկզբունքորեն «հոսթինգ» են անում դրանք երկրի ներսում։ Բայց Խաչատրյանի խոսքով` հարցը չպետք է մնա այս կամ այն ընկերության հայեցողությանը կամ բարեխղճությանը, այլ պետք է օրենք դառնա։
«Տվյալների կենտրոնները մեր բիզնեսը չէ, մենք էլեկտրոնային ծառայություններ մատուցող ենք ու ինքներս ենք դրանց համար հոսթինգ պատվիրում։ Բայց հարցն այն չէ, թե մենք անձամբ «գիտակից» ենք, թե ոչ, այլ այն, որ բոլորի՝ թե՛ պետության, թե՛ մատակարարների համար անվտանգության հստակ կանոններ լինեն», - ավելացնում է Խաչատրյանը։
Արտասահմանյան սերվերներում հոսթինգն ավելի էժան է մեծ ծավալի պատճառով (օրինակ` եթե Եվրոպայում կա 10 000 սերվերներից բաղկացած տվյալների կենտրոն, իսկ Հայաստանում 100-ից բաղկացած, ապա պարզ է, թե որտեղ գները ավելի ցածր կլինեն)։ «Բայց արդեն հիմա Հայաստանում մի քանի նման կենտրոններ կան, իսկ լրացուցիչ պահանջարկն անխուսափելիորեն կառաջացնի առաջարկ ու կնվազեցնի արժեքը»,– ընդգծում է «Լոկատոր» ՓԲԸ–ի արտադրության գծով տնօրեն Արմեն Նիկողոսյանը։
Ըստ նրա` նույն պահանջները կարելի է տարածել պետության կողմից պատվիրվող սոֆթի առնվազն մի մասի վրա, քանի որ արտասահմանյան սոֆթի դեպքում պատվիրատուն սկզբունքորեն չի կարող տեսնել, թե ծրագրային կոդում կան արդյոք ներկառուցված գործառույթներ, որոնք, օրինակ, ժամանակ առ ժամանակ պատվիրատուի (այդ թվում՝ պետության) տվյալները տեղափոխում են անհայտ ուղղությամբ։

«Իհարկե, կան ծրագրեր, որոնք ինքնուրույն ստեղծելն անիրատեսական է, բայց առնվազն մի մասը միանգամայն հնարավոր է։ Նույնիսկ արտասահմանյան սոֆթն այսպես թե այնպես պետք է լոկալ սերվերներում պահել», - նշում է Նիկողոսյանը։

Ի դեպ, տեղական ընկերություններից մեկը մշակում է նաև լոկալ մեսենջեր, որը հնարավոր կլինի օգտագործել, եթե արտասահմանցիները որևէ արտակարգ իրավիճակի պատճառով դադարեն աշխատել։
Հայաստանը տեխնոլոգիական նոր բրենդ կունենա. այն կներկայացվի մարտին
Լրահոս
0