https://arm.sputniknews.ru/20230131/pentagvony-hnaravvor-e-hamarel-mijukajin-zenqi-kirarumy-hanun-haravajin-kvoreaji-54587399.html
Պենտագոնը հնարավոր է համարել միջուկային զենքի կիրառումը հանուն Հարավային Կորեայի
Պենտագոնը հնարավոր է համարել միջուկային զենքի կիրառումը հանուն Հարավային Կորեայի
Sputnik Արմենիա
Գեներալ Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ընդլայնված զսպման ոլորտում ստանձնած պարտավորությանը, որը ենթադրում է ռազմական միջոցների ամբողջական... 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T13:44+0400
2023-01-31T13:44+0400
2023-01-31T14:06+0400
հարավային կորեա
ամն
պենտագոն
լլոյդ օսթին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41449536_0:0:1600:901_1920x0_80_0_0_58a100d686424feed88d1da37764f452.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն կարող է միջուկային զենք կիրառել հանուն Հարավային Կորեայի պաշտպանության։ Այս հայտարարությունն արել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, որի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։Օսթինի խոսքով՝ ԿԺԴՀ-ն անհամար սադրանքներ է իրականացրել 2022 թվականին, Վաշինգտոնը Սեուլի հետ դատապարտել է այդ վտանգավոր գործողությունները, որոնք, նրանց կարծիքով, խարխլում են տարածաշրջանի իրավիճակը։Ավելի վաղ Հյուսիսային Կորեայում մեկնաբանել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Հարավային Կորեա։ ԿԺԴՀ միջազգային քաղաքականության գիտական ընկերության աշխատակից Կիմ Դոն Մենը նշել էր, որ այդ հանդիպումը սառը պատերազմի նախերգանք է։
հարավային կորեա
ամն
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41449536_177:0:1600:1067_1920x0_80_0_0_46232fb8ecd2e197d8cefb124b502748.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային կորեա, ամն, պենտագոն, լլոյդ օսթին
հարավային կորեա, ամն, պենտագոն, լլոյդ օսթին
Պենտագոնը հնարավոր է համարել միջուկային զենքի կիրառումը հանուն Հարավային Կորեայի
13:44 31.01.2023 (Թարմացված է: 14:06 31.01.2023) Գեներալ Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ընդլայնված զսպման ոլորտում ստանձնած պարտավորությանը, որը ենթադրում է ռազմական միջոցների ամբողջական փաթեթի օգտագործում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն կարող է միջուկային զենք կիրառել հանուն Հարավային Կորեայի պաշտպանության։ Այս հայտարարությունն արել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, որի խոսքը մեջբերում է
ՏԱՍՍ-ը։
«Կորեայի Հանրապետությունը պաշտպանելու մեր հանձնառությունը առաջվա պես անփոփոխ է։ Միացյալ Նահանգները հավատարիմ է ընդլայնված զսպման ոլորտում իր ստանձնած պարտավորությանը, որը ենթադրում է ԱՄՆ ռազմական միջոցների ամբողջական փաթեթի օգտագործում` ներառյալ սովորական և միջուկային զենքը, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության միջոցները»,– ասել է նա:
Օսթինի խոսքով՝ ԿԺԴՀ-ն անհամար սադրանքներ է իրականացրել 2022 թվականին, Վաշինգտոնը Սեուլի հետ դատապարտել է այդ վտանգավոր գործողությունները, որոնք, նրանց կարծիքով, խարխլում են տարածաշրջանի իրավիճակը։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայում մեկնաբանել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Հարավային Կորեա։ ԿԺԴՀ միջազգային քաղաքականության գիտական ընկերության աշխատակից Կիմ Դոն Մենը նշել էր, որ այդ հանդիպումը սառը պատերազմի նախերգանք է։