https://arm.sputniknews.ru/20230131/pajtjun-gazalcakajanum-54576263.html
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի գազալցակայանում պայթյուն է եղել. կան տուժածներ
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի գազալցակայանում պայթյուն է եղել. կան տուժածներ
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում. ըստ նախնական տվյալների կա 3 տուժած։ 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T10:23+0400
2023-01-31T10:23+0400
2023-01-31T12:42+0400
պայթյուն
գազալցակայան
հայաստան
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1f/54576909_0:300:1600:1200_1920x0_80_0_0_1949e7e8eb3557f5c6d8a2737fd3952e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Նշվում է, որ հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում տեղի է ունեցել պայթուն՝ հրդեհի բռնկմամբ․ առկա է գազի արտահոսք։ Կա երեք տուժած։Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են շինության (մոտ 150 քմ) տանիքից մոտ 56 քմ հատվածի փայտե կառուցատարրերը, վնասված խողովակնորից արտահոսած գազը և պայթել՝ կոմպրեսորի էլեկտրական շարժիչը։Տուժածներ Ա․ Մ․-ն (ծնված 1990 թ․), Ա․ Գ․-ն (ծնված 1965 թ․) և Ժ․ Ա․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Ժ. Ա․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսները տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1f/54576909_0:0:1600:1200_1920x0_80_0_0_439ecbd5d983fc5543c9b0114bdab2bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայթյուն, գազալցակայան, հայաստան, տուժածներ
պայթյուն, գազալցակայան, հայաստան, տուժածներ
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի գազալցակայանում պայթյուն է եղել. կան տուժածներ
10:23 31.01.2023 (Թարմացված է: 12:42 31.01.2023) Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում. ըստ նախնական տվյալների կա 3 տուժած։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Տեղեկությունը հայտնում են
ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Նշվում է, որ հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում տեղի է ունեցել պայթուն՝ հրդեհի բռնկմամբ․ առկա է գազի արտահոսք։ Կա երեք տուժած։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են շինության (մոտ 150 քմ) տանիքից մոտ 56 քմ հատվածի փայտե կառուցատարրերը, վնասված խողովակնորից արտահոսած գազը և պայթել՝ կոմպրեսորի էլեկտրական շարժիչը։
Տուժածներ Ա․ Մ․-ն (ծնված 1990 թ․), Ա․ Գ․-ն (ծնված 1965 թ․) և Ժ․ Ա․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Ժ. Ա․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսները տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։