https://arm.sputniknews.ru/20230131/irany-hhi-hamar-karevvor-gvortsynker-e-grigvorjann-u-rajisii-teghakaly-handipel-en-tehranum-54612645.html
Իրանը ՀՀ–ի համար կարևոր գործընկեր է. Գրիգորյանն ու Ռայիսիի տեղակալը հանդիպել են Թեհրանում
Իրանը ՀՀ–ի համար կարևոր գործընկեր է. Գրիգորյանն ու Ռայիսիի տեղակալը հանդիպել են Թեհրանում
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը Իրանի նախագահի տեղակալին Երևան է հրավիրել հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը... 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T19:26+0400
2023-01-31T19:26+0400
2023-01-31T19:30+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
մհեր գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1f/54611139_0:59:700:453_1920x0_80_0_0_293a6a0f33efacb192a6b06076d46e99.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմին քննարկել են 2 երկրի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Քննարկումները եղել են Թեհրանում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստի շրջանակում։«Կողմերը խոսել են նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։Թեհրանն իր փորձը Երևանին փոխանցելու ներուժ ունի․ Երևանի քաղաքապետը հանդիպել է Չամռանի հետՆշվում է, որ նիստի նախօրեին կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։Հանձնախմբի աշխատանքների շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։Երկուստեք ընդգծվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն 2 երկրի կառավարությունների ուշադրության կենտրոնում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1f/54611139_77:0:700:467_1920x0_80_0_0_df37f1f25c18dd300f4d0504c590b49b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, մհեր գրիգորյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, մհեր գրիգորյան
Իրանը ՀՀ–ի համար կարևոր գործընկեր է. Գրիգորյանն ու Ռայիսիի տեղակալը հանդիպել են Թեհրանում
19:26 31.01.2023 (Թարմացված է: 19:30 31.01.2023) ՀՀ փոխվարչապետը Իրանի նախագահի տեղակալին Երևան է հրավիրել հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստ անցկացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմին քննարկել են 2 երկրի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է
կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկումները եղել են Թեհրանում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստի շրջանակում։
«Կողմերը խոսել են նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նիստի նախօրեին կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։
Հանձնախմբի աշխատանքների շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։
«Մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին փոխվարչապետը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է։ Նա կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Գրիգորյանը Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստը անցկացնելու համար»,– նշում են կառավարությունից։
Երկուստեք ընդգծվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն 2 երկրի կառավարությունների ուշադրության կենտրոնում։