https://arm.sputniknews.ru/20230131/iranum-parzel-en-vov-e-spahanum-pni-objekti-vra-hardzakvats-drvonneri-artadrvoghy-54610811.html
Իրանում պարզել են` որ ընկերության արտադրած ԱԹՍ–ներով են հարձակվել ՊՆ–ի օբյեկտի վրա
Իրանում պարզել են` որ ընկերության արտադրած ԱԹՍ–ներով են հարձակվել ՊՆ–ի օբյեկտի վրա
Sputnik Արմենիա
Անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության անվանումը չի նշվում։ 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T18:36+0400
2023-01-31T18:36+0400
2023-01-31T18:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
սպահան
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_0:86:1601:986_1920x0_80_0_0_3881ad6388831087281bcc325f3f0ae9.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանի անվտանգության ուժերը պարզել են Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակում գործած անօդաչու թռչող սարքեր արտադրողին։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնած աղբյուրներին։Գործակալությունն արտադրողի անունը չի նշում։Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն էր որոտացել։ Ավելի ուշ երկրի ՊՆ-ն հայտնել էր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկ սարքերով բեռնված դրոններով գրոհելու անհաջող փորձի մասին։ Անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել էր, մյուս երկուսը հայտնվել էին պաշտպանական թակարդների մեջ և պայթել։Իրանի ՊՆ–ն մեկնաբանել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ–ներով հարձակումըՆույն գիշերը երկրի հյուսիս-արևմուտքում պայթյուն և դրան հաջորդած հրդեհ էր տեղի ունեցել շարժիչային յուղի արտադրության ձեռնարկությունում։Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով իրանցի պաշտոնյային, հայտնել էր, որ նախնական նշանները վկայում են Սպահանում հարձակմանը Իսրայելի մասնակցության մասին:Իրանական Սպահանի օբյեկտներից մեկի վրա Իսրայելն է անօդաչուով հարձակում իրականացրել
իրանի իսլամական հանրապետություն
սպահան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_86:0:1513:1070_1920x0_80_0_0_b73f7aeb886d15393e7de9dfdd84b088.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, սպահան , անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, պայթյուն
իրանի իսլամական հանրապետություն, սպահան , անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, պայթյուն
Իրանում պարզել են` որ ընկերության արտադրած ԱԹՍ–ներով են հարձակվել ՊՆ–ի օբյեկտի վրա
18:36 31.01.2023 (Թարմացված է: 18:53 31.01.2023) Անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության անվանումը չի նշվում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանի անվտանգության ուժերը պարզել են Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակում գործած անօդաչու թռչող սարքեր արտադրողին։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնած աղբյուրներին։
Գործակալությունն արտադրողի անունը չի նշում։
«Սպահանում պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտի վրա հարձակման ժամանակ խոցված դրոններից մեկի մասերի տեխնիկական փորձաքննության արդյունքում արժեքավոր տեղեկություններ են պարզվել, որոնք տրամադրվել են անվտանգության մարմիններին։ Անօդաչու թռչող սարքի բաղադրիչների, դրա շարժիչների, սնուցման և նավիգացիայի համակարգի վերլուծության և առկա նմուշների հետ դրանց համադրման շնորհիվ ճշգրիտ որոշվել է անօդաչու թռչող սարքերի արտադրողը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն էր որոտացել։ Ավելի ուշ երկրի ՊՆ-ն հայտնել էր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկ սարքերով բեռնված դրոններով գրոհելու անհաջող փորձի մասին։ Անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել էր, մյուս երկուսը հայտնվել էին պաշտպանական թակարդների մեջ և պայթել։
Նույն գիշերը երկրի հյուսիս-արևմուտքում պայթյուն և դրան հաջորդած հրդեհ էր տեղի ունեցել շարժիչային յուղի արտադրության ձեռնարկությունում։
Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով իրանցի պաշտոնյային, հայտնել էր, որ նախնական նշանները վկայում են Սպահանում հարձակմանը Իսրայելի մասնակցության մասին: