00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանին ուզում են ներքաշել մեծ պատերազմի մեջ. Բաքուն ջանասիրաբար կատարում է ռեժիսորի դերը

© Photo : Unsplash / Sepehr AleaghaԹեհրան
Թեհրան - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Թեհրան
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի զրուցակիցները կարծում են, որ Ադրբեջանը ակտիվորեն ներառվում է Իրանի տարածաշրջանային հակառակորդների խմբում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Իրանին թուլացնելու համար նրա հակառակորդները փորձում են մեծ պատերազմ հրահրել։ Իսլամական հանրապետության շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները հին ու երկարատև բնույթ կրող գործընթացների հերթական դրսևորումն են։ Մեկնաբանելով Իրանի ռազմական օբյեկտներին վերջերս հասցված հարվածները` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կնյազևը։
Փորձագետի կարծիքով` Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհում կտրուկ սրված բևեռացումը չէր կարող չանդրադառնալ նաև Միջին Արևելքի և Հարավային Կովկասի վրա։
Ինչպես հայտնել էինք, հունվարի 29-ի գիշերը հարձակում էր իրականացվել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Մասնավորապես հարվածներ էին հասցվել Թավրիզի անօդաչուների գործարանին, Սպահանի ռազմական ձեռնարկությանը և Մալարդի հրթիռային սպառազինության պահեստին։ Ավելի ուշ Wall Street Journal–ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնական այրերին, հայտարարեց, որ հարձակման հետ առնչություն ունի Իսրայելը։ Իսրայելը հարվածների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։ Իրանի ՊՆ–ն իր հերթին հաստատել էր միայն Սպահանի գործարանին հասցված հարվածը։
«Թուլացման նպատակով Իրանին արտաքին լուրջ հակամարտության մեջ ներքաշելու փորձեր առաջին անգամ չէ, որ արվում է։ Ռուսաստանի հետ Իրանի սրընթաց մերձեցումն էլ ստիպում է արևմտյան երկրներին հակազդել այդ ինտեգրմանը», – ասաց Կնյազևը։
Մեր զրուցակիցը վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած նման սադրանքների մի մեծ ցանկ հիշեցրեց, այդ թվում 2022 թվականի սեպտեմբեր–հոկտեմբերի ներքին անկարգությունները, որոնցում նաև ակնհայտ ահաբեկչական տարր կար։
Իրանի շուրջ ծավալվող ներկայիս իրադարձությունները ամենից զատ նաև Թեհրանի և Բաքվի հարաբերությունների հերթական վատթարացման հետևանք են։ Այսպես, օրինակ, ռազմական օբյեկտների վրա հարձակումից առաջ Թեհրանում Բաքվի դիվանագիտական ներկայացուցչության վրա ադրբեջանական ազգանունով տղամարդ էր զինված հարձակում գործել, և, ինչպես հետագայում պարզվեց, այս կենցաղային միջադեպն Ադրբեջանը, Թուրքիան և իհարկե Իսրայելը շտապեցին մեծածավալ հակաիրանական «ֆլեշմոբի» վերածել։
Հատկանշական է, որ դեսպանատանը տեղի ունեցած այդ միջադեպի և ԻԻՀ–ի օբյեկտներին հասցված հարվածների ֆոնին հակաիրանական քարոզի ակտիվ խոսափողներից մեկը դարձավ ադրբեջանական հոգևորականությունն ու անձամբ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեն։
Ավելի վաղ Փաշազադեն հայտարարել էր, որ Իրանը Հայաստանի եղբայրն է և այլևս Ադրբեջանի եղբայրը չէ, Իրանի 40 մլն ադրբեջանցիներն էլ ռեժիմի գերի են։
Սրան զուգահեռ Բաքվում հայտնեցին իրանական լրտեսական ցանցի դեմ հատուկ գործողությունների մասին։
«Լրտեսամոլությունն» Ադրբեջանում ամենևին էլ նոր երևույթ չէ։ Նախորդ տարվա նոյեմբերին Ադրբեջանի հետ սահմանին իրանական զորավարժությունների լույսի ներքո Բաքվում հայտարարել էին, որ լրտեսական ցանց են բացահայտել։
Կնյազևի կարծիքով` Ադրբեջանի ղեկավարությունը հոժարակամ ներքաշվում է հակաիրանական գործունեության մեջ։ Թեհրանում էլ ադրբեջանական դեսպանատան վրա գործած հարձակումը պետք է դիտարկել բացառապես որպես հակաիրանական գործողություն, ինչը հաստատվում է Բաքվի հետագա դեմարշներով` դիվանագետների տարհանում և դեսպանատան աշխատանքի դադարեցում, այդ առիթով ոչ ադեկվատ կոշտ հայտարարություններ։ Այս ամենն ուղղված է ոչ թե միջադեպի հանգամանքների հետաքննության հարցում կառուցողական փոխգործակցությանը, այլ առճակատման և հակամարտության սրացման։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այս կոնֆլիկտային ֆոնին էլ հենց տեղի են ունենում Իրանի ռազմական օբյեկտների վրա անօդաչուների հարձակումները։
Իրանական կողմը պաշտոնապես դրանք դեռ այս կամ այն երկրին չի վերագրել, սակայն մեր զրուցակիցը կարծում է, որ ոչ պաշտոնական մակարդակում կարելի է սպասել նաև իսրայելականի հետ փոխկապակցված ադրբեջանական հետքի մասին խոսակցությունների. տեղին է հիշել նաև Թել Ավիվի և Բաքվի ռազմական համագործակցությունը։
«Ակնհայտորեն մեծ հակամարտություն հրահրելու սցենար է նկատվում, հակամարտություն, որում Բաքուն ջանասիրաբար կատարում է գլխավոր ռեժիսորի և սցենարիստի դրված խնդիրը։ Անկասկած, հետագայում սեփական շահերին վնասելու հեռանկարով, թեև, դատելով ամենից, քաղաքականությունն այնտեղ իրենց երկրի շահերի մասին մտածողները չեն որոշում», – նշեց փորձագետը։
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանում ռազմական օբյեկտի վրա ԱԹՍ-ների հարձակումը
Խոսելով Հայաստանի վրա վերոնշյալ գործընթացների ազդեցության մասին` փորձագետը ենթադրեց, որ կարճաժամկետ հեռանկարում Իրանի շուրջ այս սրացումը մի փոքր կշեղի ուշադրությունը ԼՂ–ից։ Սակայն դա կարող է միայն սառեցնել առկա իրավիճակը, բայց ոչ լուծել խնդիրը։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում իրանաադբրեջանական հարաբերությունների ներկայիս բարդացումից չի շահում տարածաշրջանի և ոչ մի երկիր։
Արևելագետ Արտյոմ Տոնոյանն իր հերթին նշեց, որ Ադրբեջանի հակաիրանական ուղղվածությունը միայն կսաստկանա Թեհրան–Թել Ավիվ, ինչպես նաև Թեհրան–Վաշինգտոն դիմակայության աճի դեպքում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը հավելեց, որ Իրանի դեմ ռազմական սցենարն ավելացնում է հարվածների համար ադրբեջանական տարածքն օգտագործելու հավանականությունը։
Տոնոյանը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում, 2010-12 թվականներին ևս ակտիվորեն քննարկվում էր Ադրբեջանի կողմից իրանական օբյեկտների դեմ հարձակումների համար պլացդարմ ներկայացնելու հարցը։ Սակայն հետագայում, ինչպես հայտնի է, Իրանն ու «վեցյակը» կարողացան կնքել միջուկային գործարք, իսկ մինչ այդ Թեհրանում իշխանության եկավ Հասան Ռոհանիի գլխավորած «բարեփոխիչների» թևը՝ փոխարինելով պահպանողական Մահմուդ Ահմադինեժադին։
«Պատմությունն ինչ–որ առումով կրկնվում է։ Ե՛վ Ահմադինեժադի ժամանակ, և՛ այսօր, երբ իշխանությունը գլխավորում է պահպանողականների ներկայացուցիչը, Թեհրանի և Բաքվի հարաբերությունները սրված են։ Ավանդական հակասություններին գումարվել են նաև գլոբալ աշխարհակարգում տեղի ունեցած փոփոխությունները, իսկ տարածաշրջանային մասշտաբներով շտկումներ է մտցնում ուժերի այն հավասարակշռությունը, որը ստեղծվեց ԼՂ–ում 44-օրյա պատերազմից հետո», – կարծում է արևելագետը։
Այս բարդ իրավիճակում Հայաստանը պետք է հասկանա` ինչպես արձագանքել ու գործել, եթե Իրանն այնուամենայնիվ ներքաշվի մեծ պատերազմի մեջ։
Ինչպես հայտնի է, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման գաղափարի իրականացման խոչընդոտներից մեկն իրանական գործոնն է։ Եվ, ինչպես կարծում է Տոնոյանը, Իրանի դեմ պատերազմի դեպքում Բաքուն կարող է գայթակղվել ուժային ճանապարհով միջանցքը բացելու մտքով։ Իրանի մասնակցությամբ մարտական գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն նաև փախստականների մեծ ներհոսքի։ Սրանք բոլորը մարտահրավերներ են, որոնց Երևանն արդեն այսօր պետք է պատրաստ լինի։
Լրահոս
0