https://arm.sputniknews.ru/20230131/irani-dem-amn-i-cankacats-razmakan-gvortsvoghutjun-knshanaki-paterazm-54583048.html
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կնշանակի պատերազմ
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կնշանակի պատերազմ
Sputnik Արմենիա
Թեհրանը ռեսուրսներ ունի իր շահերը և անվտանգությունը պաշտպանելու համար, ընդգծել են առաքելությունում։ 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T12:10+0400
2023-01-31T12:10+0400
2023-01-31T12:12+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/03/33895242_0:0:1600:901_1920x0_80_0_0_bc0d0580b1c8da26ca61f6fbacb4ea92.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կնշանակի, որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ է մտնում։ Այս մասին, ինչպես հաղորդում է Newsweek ամսագիրը, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը Սպահանում անօդաչուների հարձակումից հետո։Առաքելությունում հավելել են, որ եթե ԱՄՆ-ն «սխալ հաշվարկ անի և պատերազմ սկսի», ապա հակամարտության հետևանքների համար պատասխանատվություն կկրի Վաշինգտոնը:Միաժամանակ ներկայացուցչությունում ընդգծել են, որ «անկասկած, Իրանը իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու հնարավորություն ունի»:ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (Centcom) ներկայացուցիչ Ջոն Մուրը պարբերականին հայտնել է, որ երկրի զինված ուժերը անցած հանգստյան օրերին «չեն մասնակցել Իրանին հարված հասցնելու գործողությանը»:Իր հերթին Պենտագոնի ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ ԱՄՆ Զինված ուժերը «ոչ մի հարված չեն հասցրել» և Իրանում ոչ մի գործողություն չեն իրականացրել` հավելելով, որ գերատեսչությունում շարունակում են հետևել իրավիճակին: ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանում ռազմական օբյեկտի վրա ԱԹՍ-ների հարձակումըՀիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն էր որոտացել։ Ավելի ուշ երկրի ՊՆ-ն հայտնել էր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկ սարքերով բեռնված դրոններով գրոհելու անհաջող փորձի մասին։ Անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել էր, մյուս երկուսը հայտնվել էին պաշտպանական թակարդների մեջ և պայթել։Նույն գիշերը երկրի հյուսիս-արևմուտքում պայթյուն և դրան հաջորդած հրդեհ էր տեղի ունեցել շարժիչային յուղի արտադրության ձեռնարկությունում։Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով իրանցի պաշտոնյային, հայտնել էր, որ նախնական նշանները վկայում են Սպահանում հարձակմանը Իսրայելի մասնակցության մասին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/03/33895242_110:0:1466:1017_1920x0_80_0_0_2aa2796a70d42b579497e10cfd2b75f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կնշանակի պատերազմ
12:10 31.01.2023 (Թարմացված է: 12:12 31.01.2023) Թեհրանը ռեսուրսներ ունի իր շահերը և անվտանգությունը պաշտպանելու համար, ընդգծել են առաքելությունում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կնշանակի, որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ է մտնում։ Այս մասին, ինչպես հաղորդում է Newsweek ամսագիրը, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը Սպահանում անօդաչուների հարձակումից հետո։
«Իրանի տեսանկյունից ռազմական տարբերակի օգտագործումը ցանկացած մակարդակում նշանակում է, որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ է մտնում։ Առայժմ Իրանը դա քիչ հավանական է համարում»,-նշել են ներկայացուցչությունում։
Առաքելությունում հավելել են, որ եթե ԱՄՆ-ն «սխալ հաշվարկ անի և պատերազմ սկսի», ապա հակամարտության հետևանքների համար պատասխանատվություն կկրի Վաշինգտոնը:
Միաժամանակ ներկայացուցչությունում ընդգծել են, որ «անկասկած, Իրանը իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու հնարավորություն ունի»:
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (Centcom) ներկայացուցիչ Ջոն Մուրը պարբերականին հայտնել է, որ երկրի զինված ուժերը անցած հանգստյան օրերին «չեն մասնակցել Իրանին հարված հասցնելու գործողությանը»:
Իր հերթին Պենտագոնի ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ ԱՄՆ Զինված ուժերը «ոչ մի հարված չեն հասցրել» և Իրանում ոչ մի գործողություն չեն իրականացրել` հավելելով, որ գերատեսչությունում շարունակում են հետևել իրավիճակին:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող
Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն էր որոտացել։ Ավելի ուշ երկրի ՊՆ-ն հայտնել էր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկ սարքերով բեռնված դրոններով գրոհելու անհաջող փորձի մասին։ Անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել էր, մյուս երկուսը հայտնվել էին պաշտպանական թակարդների մեջ և պայթել։
Նույն գիշերը երկրի հյուսիս-արևմուտքում պայթյուն և դրան հաջորդած հրդեհ էր տեղի ունեցել շարժիչային յուղի արտադրության ձեռնարկությունում։
Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով իրանցի պաշտոնյային, հայտնել էր, որ նախնական նշանները վկայում են Սպահանում հարձակմանը Իսրայելի մասնակցության մասին: