https://arm.sputniknews.ru/20230131/gnatshy-2023-in-erkrvord-kesin-ktulana-tareverjin-khasni-4-tvokvosi-kb-nakhagah-54601380.html
Գնաճը 2023-ին երկրորդ կեսին կթուլանա, տարեվերջին կհասնի 4 տոկոսի. ԿԲ նախագահ
Գնաճը 2023-ին երկրորդ կեսին կթուլանա, տարեվերջին կհասնի 4 տոկոսի. ԿԲ նախագահ
Sputnik Արմենիա
Բարձր պահանջարկն ու գնաճային ճնշումները ՀՀ տնտեսության որոշ ոլորտներում դեռ շարունակվում են։ 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T16:09+0400
2023-01-31T16:09+0400
2023-01-31T16:30+0400
կենտրոնական բանկ (կբ)
գնաճ
մարտին գալստյան
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0f/27934328_0:0:1600:901_1920x0_80_0_0_bd13542e221ce5a4a52d52b70c1558e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. 2022թ–ին Հայաստանում գրանցաված գնաճը 2023թ–ի երկրորդ կեսից աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4-4.5 տոկոսի միջակայքում։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով ԿԲ–ի տարեկան կանխատեսումները։Ներկա պահին, ԿԲ նախագահի խոսքով, գնաճը թեև աստիճանաբար մեղմանում է, բայց դեռ շարունակում է որոշակի ազդեցություն ունենալ տնտեսության առանձին ոլորտներում։Բարձր պահանջարկը դեռևս պահպանվում է աշխատուժի շուկայում։Դա արտահայտվում է աշխատավարձերի աճով, ինչն էլ իր հերթին առաջացնում է առանձին ծառայությունների ու ապրանքների գների աճ։Հավելենք, որ ՀՀ ԿԲ–ն այսօր որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 10.75, հաշվի առնելով դեկտեմբերին գնաճի դանդաղման փաստը։Հիշեցնենք`պաշտոնական տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ– նոյեմբերը 2021թ–ի նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ 2022թ–ի դեկտեմբերին` 8.3։Գնաճի ցուցանիշը կտրուկ կմեծանա, ինչն ուղղակի կզրոյացնի կառավարության ջանքերը. Պարսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0f/27934328_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f91b1c6cc10b79ee0577cfda53013161.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), գնաճ, մարտին գալստյան, հայաստան, տնտեսություն
կենտրոնական բանկ (կբ), գնաճ, մարտին գալստյան, հայաստան, տնտեսություն
Գնաճը 2023-ին երկրորդ կեսին կթուլանա, տարեվերջին կհասնի 4 տոկոսի. ԿԲ նախագահ
16:09 31.01.2023 (Թարմացված է: 16:30 31.01.2023) Բարձր պահանջարկն ու գնաճային ճնշումները ՀՀ տնտեսության որոշ ոլորտներում դեռ շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. 2022թ–ին Հայաստանում գրանցաված գնաճը 2023թ–ի երկրորդ կեսից աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4-4.5 տոկոսի միջակայքում։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով ԿԲ–ի տարեկան կանխատեսումները։
Ներկա պահին, ԿԲ նախագահի խոսքով, գնաճը թեև աստիճանաբար մեղմանում է, բայց դեռ շարունակում է որոշակի ազդեցություն ունենալ տնտեսության առանձին ոլորտներում։
«2022թ–ի վերջին ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվությունը պահպանվել է, որին շարունակել է նպաստել առևտրի և ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը։ Միաժամանակ պահպանվել են արտահանման և ՀՆԱ–ի ներուժի դրական միտումները ծառայությունների և արդյունաբերության ճյուղերում»,– ասաց ԿԲ նախագահը։
Բարձր պահանջարկը դեռևս պահպանվում է աշխատուժի շուկայում։Դա արտահայտվում է աշխատավարձերի աճով, ինչն էլ իր հերթին առաջացնում է առանձին ծառայությունների ու ապրանքների գների աճ։
Հիշեցնենք`պաշտոնական տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ– նոյեմբերը 2021թ–ի նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ 2022թ–ի դեկտեմբերին` 8.3։