https://arm.sputniknews.ru/20230131/erevani-rusakan-dramatikakan-tatrvonn-annakhadep-tvvov-premieraner-knerkajacni-tnoren-54585531.html
Երևանի ռուսական դրամատիկական թատրոնն աննախադեպ թվով պրեմիերաներ կներկայացնի․ տնօրեն
Երևանի ռուսական դրամատիկական թատրոնն աննախադեպ թվով պրեմիերաներ կներկայացնի․ տնօրեն
Sputnik Արմենիա
Մարիաննա Մխիթարյանը վստահեցնում է` թատրոնը հիմա վերելք է ապրում, և տեխնիկական հագեցվածության ու հետաձգված վերանորոգման խնդիրները չեն խանգարում դրան: 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T13:30+0400
2023-01-31T13:30+0400
2023-01-31T13:45+0400
հայաստան
թատրոն
պրեմիերա
թատերական ներկայացում
մշակույթ
ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/2213/05/22130551_0:0:1600:901_1920x0_80_0_0_3d26529f0421edc9dd1ab86fd1814b3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի թատերաշրջանը շատ հագեցած է լինելու. թատերախումբն աննախադեպ թվով պրեմիերաներ է պատրաստում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։Նրա խոսքով՝ այժմ վեց ներկայացման փորձեր են անում, իսկ պրեմիերաները կներկայացվեն արդեն մարտի վերջից` ամսի 24-25-26-ին տեղի կունենա «Բալզամինովի ամուսնությունը» (ըստ Ալեքսանդր Օստրովսկու պիեսի) ներկայացման առաջնախաղը։«Այս տարի Օստրովսկու 200-ամյակն է նշվում, այդ պատճառով թատրոնի համար շատ կարևոր է նրա աշխատանքներից մեկը ներկայացնելը»,-ասաց Մխիթարյանը։Ապրիլի 2-ին թատրոնը հանդիսատեսին կներկայացնի «Կապույտ կակաչների փունջը» կատակերգական ներկայացումը, որի մասին տնօրենը չցանկացավ մանրամասն խոսել, բայց խոստացավ, որ բազմաթիվ անակնկալներ կլինեն։Ապրիլի 21-22-ին կկայանա Ջեյմս Գոլդմանի «Առյուծը ձմռանը» պիեսի բեմադրության պրեմիերան։ Այս բեմադրության վրա աշխատանքը սկսել է Վահե Շահվերդյանը, իսկ ավարտին կհասցնի նրա որդին՝ Սուրեն Շահվերդյանը։Նա հավելեց, որ մայիսին թատրոնը երկու պրեմիերա կներկայացնի` «Մկների ժողովը»՝ Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի հիման վրա (ռեժիսոր՝ Նունե Կիրակոսյան,) և «Զառանցանք երկուսով»՝ Էժեն Իոնեսկոյի պիեսի հիման վրա (ռեժիսոր՝ Ելենա Վարդանյան)։Մխիթարյանը նշեց, որ թատրոնը պարբերաբար մրցանակներ են ստանում, արտիստները հյուրախաղերի են մեկնում տարբեր երկրներ, ինչպես նաև փորձում են իրենց դրսևորել նոր դերերում։ Նրա համոզմամբ՝ թատրոնն այժմ վերելք է ապրում, և տեխնիկական հագեցվածության և հետաձգված վերանորոգման խնդիրները չեն խանգարում դրան։Այս համատեքստում նա պատմեց, որ թատերախումբն արդեն հրավիրված է մի շարք փառատոների և պատրաստվում է այցելել ոչ միայն Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա, այլև մի շարք հայկական քաղաքներ՝ մարզերի հանդիսատեսին ուրախացնելու համար:Հայ երեխաներին կրկես շատ է պետք, կամ ինչպես Գագիկ Ավետիսյանը դարձավ Չարլի ծաղրածու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2213/05/22130551_186:0:1598:1059_1920x0_80_0_0_9e9d8bcd8e32131673096ed2e5effb2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թատրոն, պրեմիերա, թատերական ներկայացում, մշակույթ , ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
հայաստան, թատրոն, պրեմիերա, թատերական ներկայացում, մշակույթ , ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Երևանի ռուսական դրամատիկական թատրոնն աննախադեպ թվով պրեմիերաներ կներկայացնի․ տնօրեն
13:30 31.01.2023 (Թարմացված է: 13:45 31.01.2023) Մարիաննա Մխիթարյանը վստահեցնում է` թատրոնը հիմա վերելք է ապրում, և տեխնիկական հագեցվածության ու հետաձգված վերանորոգման խնդիրները չեն խանգարում դրան:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի թատերաշրջանը շատ հագեցած է լինելու. թատերախումբն աննախադեպ թվով պրեմիերաներ է պատրաստում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ այժմ վեց ներկայացման փորձեր են անում, իսկ պրեմիերաները կներկայացվեն արդեն մարտի վերջից` ամսի 24-25-26-ին տեղի կունենա «Բալզամինովի ամուսնությունը» (ըստ Ալեքսանդր Օստրովսկու պիեսի) ներկայացման առաջնախաղը։
«Այս տարի Օստրովսկու 200-ամյակն է նշվում, այդ պատճառով թատրոնի համար շատ կարևոր է նրա աշխատանքներից մեկը ներկայացնելը»,-ասաց Մխիթարյանը։
Ապրիլի 2-ին թատրոնը հանդիսատեսին կներկայացնի «Կապույտ կակաչների փունջը» կատակերգական ներկայացումը, որի մասին տնօրենը չցանկացավ մանրամասն խոսել, բայց խոստացավ, որ բազմաթիվ անակնկալներ կլինեն։
Ապրիլի 21-22-ին կկայանա Ջեյմս Գոլդմանի «Առյուծը ձմռանը» պիեսի բեմադրության պրեմիերան։ Այս բեմադրության վրա աշխատանքը սկսել է Վահե Շահվերդյանը, իսկ ավարտին կհասցնի նրա որդին՝ Սուրեն Շահվերդյանը։
Նա հավելեց, որ մայիսին թատրոնը երկու պրեմիերա կներկայացնի` «Մկների ժողովը»՝ Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի հիման վրա (ռեժիսոր՝ Նունե Կիրակոսյան,) և «Զառանցանք երկուսով»՝ Էժեն Իոնեսկոյի պիեսի հիման վրա (ռեժիսոր՝ Ելենա Վարդանյան)։
«Մեր ամբողջ թատերախումբը զբաղված է լինելու, քանի որ ներկայացումներում տարբեր դերասաններ են ներգրավված։ Մենք մտածում ենք մեր հանդիսատեսի մասին, ուստի խաղացանկում ցանկացած ճաշակի ներկայացումներ ենք ներառել՝ դասական, ժամանակակից գործեր, կատակերգություններ, դրամաներ, մանկական ներկայացումներ և այլն»,-ասաց տնօրենը։
Մխիթարյանը նշեց, որ թատրոնը պարբերաբար մրցանակներ են ստանում, արտիստները հյուրախաղերի են մեկնում տարբեր երկրներ, ինչպես նաև փորձում են իրենց դրսևորել նոր դերերում։ Նրա համոզմամբ՝ թատրոնն այժմ վերելք է ապրում, և տեխնիկական հագեցվածության և հետաձգված վերանորոգման խնդիրները չեն խանգարում դրան։
Այս համատեքստում նա պատմեց, որ թատերախումբն արդեն հրավիրված է մի շարք փառատոների և պատրաստվում է այցելել ոչ միայն Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա, այլև մի շարք հայկական քաղաքներ՝ մարզերի հանդիսատեսին ուրախացնելու համար: