https://arm.sputniknews.ru/20230131/bacahajtvel-e-petakan-davatshanutjan-nor-depq-54573627.html
Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք
Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք
Sputnik Արմենիա
Նա տեղեկություն է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության... 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T10:06+0400
2023-01-31T10:06+0400
2023-01-31T10:15+0400
տեսանյութեր
դավաճանություն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1f/54573472_434:24:843:254_1920x0_80_0_0_a0d2fa46d676e009db5c420b1add8b61.jpg
ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ընդունել է օտարերկրյա հատուկ ծառայություններից համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկությունը:2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նշված անձը հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը:Նա տեղեկություն է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: 93 հազար 250 դրամի դիմաց պայմանագրային զինծառայողը պետական դավաճանություն է կատարելՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ, հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1f/54573472_446:19:844:317_1920x0_80_0_0_4ff90b2e73f73c72af461859b0a4c635.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, դավաճանություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, видео
տեսանյութեր, դավաճանություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, видео
Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք
10:06 31.01.2023 (Թարմացված է: 10:15 31.01.2023) Նա տեղեկություն է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս
ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել, հայտնում է
ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։
Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ընդունել է օտարերկրյա հատուկ ծառայություններից համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկությունը:
«Նա պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:
2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նշված անձը հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը:
Նա տեղեկություն է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ, հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: