https://arm.sputniknews.ru/20230131/adrbejani-pvokhancats-atshjuni-mvot-anhet-kvorats-zintsarajvogh-vahe-tvorvosjani-zingrqujkn-e-eghel-54600823.html
Ադրբեջանի փոխանցած աճյունի մոտ անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինգրքույկն է եղել
Ադրբեջանի փոխանցած աճյունի մոտ անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինգրքույկն է եղել
Sputnik Արմենիա
Հայրը հայտնել է, որ ամեն դեպքում սպասելու է ԴՆԹ փորձաքննության պատասխանին, քանի որ մարմինն անճանաչելի է։ 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T16:01+0400
2023-01-31T16:01+0400
2023-01-31T16:04+0400
աճյուն
զինծառայող
զոհ
ադրբեջան
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336617_0:84:1601:984_1920x0_80_0_0_1fd825ca2687a16bab88a9405c9040cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։ Տեղեկությունը հայտնում է news.am-ը, որը խոսել է Վահեի հոր՝ Արամ Թորոսյանի հետ։Վահեի հորը փոխանցել են, որ նույնականացման գործընթացի պատասխանը հայտնի կլինի 1-2 օրից։Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանը հունվարի 27-ին հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վահեն 9 ամսվա զինծառայող է եղել, Կապանի զորամասից Ներքին Հանդ գյուղի դիրքեր էին տարել սեպտեմբերի 12-ին, հաջորդ օրը վիրավորում էր ստացել` գլխի, ոտքի և ձեռքի։ Այդպես նա մնացել էր ձորակում։ Սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:Նշենք, որ քննչական կոմիտեի տվյալներով` սեպտեմբերից անհետ կորած է համարվում 3 զինծառայող։
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336617_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8c0078c7cae5b795756af1cbe22cf519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աճյուն, զինծառայող, զոհ, ադրբեջան, սյունիք
աճյուն, զինծառայող, զոհ, ադրբեջան, սյունիք
Ադրբեջանի փոխանցած աճյունի մոտ անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինգրքույկն է եղել
16:01 31.01.2023 (Թարմացված է: 16:04 31.01.2023) Հայրը հայտնել է, որ ամեն դեպքում սպասելու է ԴՆԹ փորձաքննության պատասխանին, քանի որ մարմինն անճանաչելի է։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։ Տեղեկությունը հայտնում է
news.am-ը, որը խոսել է Վահեի հոր՝ Արամ Թորոսյանի հետ։
Վահեի հորը փոխանցել են, որ նույնականացման գործընթացի պատասխանը հայտնի կլինի 1-2 օրից։
«Մարմինն անճանաչելի է։ Հեռախոս է եղել մոտն ու իր զինվորական գրքույկը, բայց մենք ամեն դեպքում սպասում ենք ԴՆԹ փորձաքննության պատասխանին»,- ասել է նա։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը
հայտնել էր, որ Ադրբեջանը հունվարի 27-ին հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վահեն 9 ամսվա զինծառայող է եղել, Կապանի զորամասից Ներքին Հանդ գյուղի դիրքեր էին տարել սեպտեմբերի 12-ին, հաջորդ օրը վիրավորում էր ստացել` գլխի, ոտքի և ձեռքի։ Այդպես նա մնացել էր ձորակում։ Սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:
Նշենք, որ քննչական կոմիտեի տվյալներով` սեպտեմբերից անհետ կորած է համարվում 3 զինծառայող։