https://arm.sputniknews.ru/20230130/tavushi-nakhkin-marzpetic-11-miavvor-ansharzh-gujq-kbrnagandzvi-kam-1mlrd-dramic-aveli-gumar-54556846.html
Հովիկ Աբովյանի ապօրինի ունեցվածքը. դատախազությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել
Հովիկ Աբովյանի ապօրինի ունեցվածքը. դատախազությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Նախկին պաշտոնյան չեխական ընկերությունում նաև շուրջ 1,5 մլն դրամ արժեքով բաժնետոմսեր է ձեռք բերել։ 30.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-30T18:24+0400
2023-01-30T18:24+0400
2023-01-30T18:35+0400
հհ դատախազություն
տավուշ
մարզպետ
ապօրինի
https://cdn.am.sputniknews.ru/img/164/04/1640455_0:0:2904:1634_1920x0_80_0_0_675f7f362ff85104c9387782f70a0f9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքի, խոշոր չափերի գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին` Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում։ Նշվում է, որ գույքի բռնգանձման անհնարինության դեպքում անհրաժեշտ է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ։ Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձելու նաև երեք շարժական գույք, երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ։Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ այսպիսով արդեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված քսանվեցերորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ:Ապօրինի հարստացել է, չի ներկայացրել հայտարարագիրը. Բաղմանյանի նկատմամբ քրգործ է հարուցվելՀիշեցնենք, որ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2014 թ. մայիսի 15-ին, ազատվել էր այդ պաշտոնից 2018 թվականի հունիսի 1-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/164/04/1640455_0:0:2904:2178_1920x0_80_0_0_0faa11eb7b9de6fd87045bc78782997e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, տավուշ, մարզպետ, ապօրինի
հհ դատախազություն, տավուշ, մարզպետ, ապօրինի
Հովիկ Աբովյանի ապօրինի ունեցվածքը. դատախազությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել
18:24 30.01.2023 (Թարմացված է: 18:35 30.01.2023) Նախկին պաշտոնյան չեխական ընկերությունում նաև շուրջ 1,5 մլն դրամ արժեքով բաժնետոմսեր է ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքի, խոշոր չափերի գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին` Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում։ Նշվում է, որ գույքի բռնգանձման անհնարինության դեպքում անհրաժեշտ է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ։ Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձելու նաև երեք շարժական գույք, երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ։
«389 մլն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել»,– տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ այսպիսով արդեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված քսանվեցերորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2014 թ. մայիսի 15-ին, ազատվել էր այդ պաշտոնից 2018 թվականի հունիսի 1-ին։