https://arm.sputniknews.ru/20230130/sut-e-peskvovy-herqel-e-jvonsvoni-pndumnery-putini-hrtirajin-harvatsi-sparnaliqi-masin-54541573.html
«Սուտ է»․ Պեսկովը հերքել է Ջոնսոնի պնդումները Պուտինի՝ հրթիռային հարվածի սպառնալիքի մասին
«Սուտ է»․ Պեսկովը հերքել է Ջոնսոնի պնդումները Պուտինի՝ հրթիռային հարվածի սպառնալիքի մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Guardian թերթը հայտնել էր, որ Ջոնսոնը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին։ 30.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-30T15:12+0400
2023-01-30T15:12+0400
2023-01-30T15:12+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
բորիս ջոնսոն
մեծ բրիտանիա
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/2298/32/22983242_0:197:2945:1853_1920x0_80_0_0_8dc01358f1d355ce3e6252d5709837b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Կրեմլը հերքել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի պնդումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հրթիռային հարվածի» սպառնալիքի մասին։Ավելի վաղ Ջոնսոնը բացահայտել էր Պուտինի հետ իր զրույցի մանրամասները, որը տեղի է ունեցել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց քիչ առաջ։ Նա ասել է, որ նախազգուշացրել է Պուտինին ռազմական գործողությունների սկսվելու դեպքում պատժամիջոցներ սահմանելու մասին, ինչպես նաև հավաստիացրել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան տեսանելի ապագայում թույլ չեն տա Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Նախկին վարչապետը նաև հայտարարել է, որ զրույցի ընթացքում Պուտինը, իբր, իրեն սպառնացել է հրթիռային հարվածով։Նա նաև նշել է, որ գիտի, թե ինչի մասին է եղել Պուտինի և Ջոնսոնի զրույցը։«Ես գիտեմ, թե ինչի մասին էր խոսքը եղել այդ զրույցի ժամանակ և մեկ անգամ ևս պաշտոնապես կրկնում եմ՝ դա սուտ է։ Հրթիռային հարվածների ոչ մի սպառնալիք չի եղել։ Խոսելով ՌԴ անվտանգության համար մարտահրավերների մասին՝ նախագահ Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում մեր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների պոտենցիալ տեղակայումը կնշանակի, որ ցանկացած հրթիռ հաշված րոպեների ընթացքում կհասնի Մոսկվա», - պարզաբանել է Պեսկովը։Նա նաև կարծում է, որ եթե Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ BBC-ով լույս տեսնող վավերագրական ֆիլմը ընթանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «սպառնալիքի» մասին ցուցադրված հատվածի ոգով, ապա լրագրողները չպետք է «ժամանակ վատնեն դրա վրա:Ավելի վաղ Guardian թերթը հայտնել էր, որ Ջոնսոնը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին (հատուկ գործողության սկսվելուց քիչ առաջ) երեք մասից բաղկացած վավերագրական ֆիլմի եթերում, որը կհեռարձակվի հունվարի 30-ին։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2298/32/22983242_106:0:2837:2048_1920x0_80_0_0_91a52c92fd0bcf0bd446176b1e9b1d3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, բորիս ջոնսոն, մեծ բրիտանիա, հրթիռ
վլադիմիր պուտին, ռուսաստան, բորիս ջոնսոն, մեծ բրիտանիա, հրթիռ
«Սուտ է»․ Պեսկովը հերքել է Ջոնսոնի պնդումները Պուտինի՝ հրթիռային հարվածի սպառնալիքի մասին
Ավելի վաղ Guardian թերթը հայտնել էր, որ Ջոնսոնը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Կրեմլը հերքել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի պնդումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հրթիռային հարվածի» սպառնալիքի մասին։
Ավելի վաղ Ջոնսոնը բացահայտել էր Պուտինի հետ իր զրույցի մանրամասները, որը տեղի է ունեցել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց քիչ առաջ։ Նա ասել է, որ նախազգուշացրել է Պուտինին ռազմական գործողությունների սկսվելու դեպքում պատժամիջոցներ սահմանելու մասին, ինչպես նաև հավաստիացրել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան տեսանելի ապագայում թույլ չեն տա Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Նախկին վարչապետը նաև հայտարարել է, որ զրույցի ընթացքում Պուտինը, իբր, իրեն սպառնացել է հրթիռային հարվածով։
«Ոչ, այն, ինչ ասել է պարոն Ջոնսոնը, ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ սուտ է։ Եվ ավելին կասեմ՝ եթե դա գիտակցված սուտ է, այդ ժամանակ հարց է առաջանում, թե ինչ նպատակով է նա ընտրել շարադրանքի նման տարբերակը։ Եթե դա չգիտակցված է եղել, ուրեմն փաստացի նա չի հասկացել, թե ինչ է ասել նախագահ Պուտինը»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա նաև նշել է, որ գիտի, թե ինչի մասին է եղել Պուտինի և Ջոնսոնի զրույցը։
«Ես գիտեմ, թե ինչի մասին էր խոսքը եղել այդ զրույցի ժամանակ և մեկ անգամ ևս պաշտոնապես կրկնում եմ՝ դա սուտ է։ Հրթիռային հարվածների ոչ մի սպառնալիք չի եղել։ Խոսելով ՌԴ անվտանգության համար մարտահրավերների մասին՝ նախագահ Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում մեր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների պոտենցիալ տեղակայումը կնշանակի, որ ցանկացած հրթիռ հաշված րոպեների ընթացքում կհասնի Մոսկվա», - պարզաբանել է Պեսկովը։
Նա նաև կարծում է, որ եթե Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ BBC-ով լույս տեսնող վավերագրական ֆիլմը ընթանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «սպառնալիքի» մասին ցուցադրված հատվածի ոգով, ապա լրագրողները չպետք է «ժամանակ վատնեն դրա վրա:
Ավելի վաղ Guardian թերթը հայտնել էր, որ Ջոնսոնը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին (հատուկ գործողության սկսվելուց քիչ առաջ) երեք մասից բաղկացած վավերագրական ֆիլմի եթերում, որը կհեռարձակվի հունվարի 30-ին։