https://arm.sputniknews.ru/20230130/sinanjany-sankt-peterburgum-nerkajacrel-e-arcakhi-nerka-iravitshaky-54562173.html
Սինանյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը
Սինանյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը
Sputnik Արմենիա
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը պատասխանել է հայ երիտասարդներին հուզող մի շարք հարցերի։ 30.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-30T19:33+0400
2023-01-30T19:33+0400
2023-01-30T19:34+0400
զարեհ սինանյան
սանկտ պետերբուրգ
արցախ
ցեղասպանություն
հայաստան
սփյուռք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1e/54560235_0:0:1644:924_1920x0_80_0_0_1b0ac56092e276433dc523b08e0b0e4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում խոսել է Արցախի ներկա իրավիճակի, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների մասին։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր հանձնակատարի գրասենյակը։Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի շրջանակներում Սինանյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված «Ոչ՛ ցեղասպանությանը» ցուցահանդեսին։ Նույն օրը հանդիպում է անցկացվել Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցիչների և համայնքի ակտիվ երիտասարդների հետ։«Հանձնակատարը շնորհակալություն է հայտնել ասոցիացիային ցուցահանդեսի կազմակերպման համար, ապա ներկայացրել գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, պատասխանել երիտասարդների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ներկա իրավիճակին, համայնքների ուսումնասիրությանը, կրթությանն ու մշակույթին, հանձնակատարների ինստիտուտին, տեղեկատվական պատերազմներին, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին ու պետության կողմից նրանց աջակցությանը և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ։Հանդիպման շրջանակներում ներկայացվել է ռեժիսոր և լրագրող Գրիգորի Մոսեսովի «Խղճի և փաստերի լույսի ներքո. հայերը Բաքվում» գիրքը։Հիշեցնենք, որ Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր հունվարի 27-30-ը։
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1e/54560235_31:0:1491:1095_1920x0_80_0_0_7cc5d6e3353f18771dec9bdb33c7ef6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զարեհ սինանյան, սանկտ պետերբուրգ, արցախ, ցեղասպանություն, հայաստան, սփյուռք
զարեհ սինանյան, սանկտ պետերբուրգ, արցախ, ցեղասպանություն, հայաստան, սփյուռք
Սինանյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը
19:33 30.01.2023 (Թարմացված է: 19:34 30.01.2023) Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը պատասխանել է հայ երիտասարդներին հուզող մի շարք հարցերի։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում խոսել է Արցախի ներկա իրավիճակի, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների մասին։ Տեղեկությունը հայտնում է
գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի շրջանակներում Սինանյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված «Ոչ՛ ցեղասպանությանը» ցուցահանդեսին։ Նույն օրը հանդիպում է անցկացվել Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցիչների և համայնքի ակտիվ երիտասարդների հետ։
«Հանձնակատարը շնորհակալություն է հայտնել ասոցիացիային ցուցահանդեսի կազմակերպման համար, ապա ներկայացրել գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, պատասխանել երիտասարդների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ներկա իրավիճակին, համայնքների ուսումնասիրությանը, կրթությանն ու մշակույթին, հանձնակատարների ինստիտուտին, տեղեկատվական պատերազմներին, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին ու պետության կողմից նրանց աջակցությանը և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման շրջանակներում ներկայացվել է ռեժիսոր և լրագրող Գրիգորի Մոսեսովի «Խղճի և փաստերի լույսի ներքո. հայերը Բաքվում» գիրքը։
Հիշեցնենք, որ Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր հունվարի 27-30-ը։