00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մնացական Մարտիրոսյանն ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ է նշանակվել

© Sputnik / Aram NersesyanՄնացական Մարտիրոսյան
Մնացական Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Մարտիրոսյանն իրավունքի ուժով դարձել էր դատարանի նախագահի պաշտոնակատար։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ է նշանակվել դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել, որը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջի «փաստաթղթեր» բաժնում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ»,– նշված է հրամանագրում։
Հավելենք, որ այս պաշտոնում Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է երեք տարի ժամկետով:
Նշենք, որ Մարտիրոսյանը հայտնի է աղմկահարույց դատական գործերով, որոնք հանրության լայն շրջանակներում «քաղաքական հետապնդում» են համարվում։
Օրինակ` նա է եղել քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի դեմ հարուցված քրգործերով դատավորը։ Նրա նախագահությամբ էր ընթանում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ հարուցված մեղադրանքի քննությունը, երբ Գրիգորյանը մահացավ դատական նիստերի դահլիճում։
Փաստաբանները պարբերաբար բողոքում են, որ Մարտիրոսյանն անտեսում է պաշտպանության փաստարկները, նրանք պնդում են, որ նա որոշումներ է կայացնում հօգուտ քաղաքական ղեկավարության։
Օրեր առաջ հասարակական մի շարք կազմակերպություններ նաև բաց նամակ տարածեցին` ընդգծելով, որ անթույլատրելի են համարում Մնացական Մարտիրոսյանին Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելը, քանի որ նա «շարունակում է մնալ ոչ բարեվարք դատավոր»։
Լրահոս
0