https://arm.sputniknews.ru/20230130/karmir-khachi-mijnvordutjamb-19-qaghaqaci-lernajin-gharabaghic-teghapvokhvel-e-hajastan-54527082.html
Կարմիր խաչի միջնորդությամբ 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան
Կարմիր խաչի միջնորդությամբ 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան
Sputnik Արմենիա
Հերթական ընտանիքները կվերամիավորվեն։ 30.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-30T10:06+0400
2023-01-30T10:06+0400
2023-01-30T10:08+0400
հայաստան
լաչինի միջանցք
կարմիր խաչ
զառա ամատունի
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300345_0:148:1601:1048_1920x0_80_0_0_d89b29a437c991cb8ae085a8ecb6ea1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով այսօր 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Նրանք կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ»,– ասաց Ամատունին։Կարմիր խաչի միջնորդությամբ 11 քաղաքացի Հայաստանից տեղափոխվել է Լեռնային ՂարաբաղՆշենք, որ դեկտեմբերի 12-ից, երբ Շուշի–Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը, շուրջ 1100 անձ զրկված էր իր տուն վերադառնալու հնարավորությունից, որոնց թվում էին ավելի քան 270 երեխա։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300345_0:0:1423:1067_1920x0_80_0_0_d1d81a27f0628c84c2c0242bdb6c33d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լաչինի միջանցք, կարմիր խաչ, զառա ամատունի, արցախ
հայաստան, լաչինի միջանցք, կարմիր խաչ, զառա ամատունի, արցախ
Կարմիր խաչի միջնորդությամբ 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան
10:06 30.01.2023 (Թարմացված է: 10:08 30.01.2023) Հերթական ընտանիքները կվերամիավորվեն։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով այսօր 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ»,– ասաց Ամատունին։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ից, երբ Շուշի–Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ
փակել են Արցախը Հայաստանին կապող միակ Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը, շուրջ 1100 անձ զրկված էր իր տուն վերադառնալու հնարավորությունից, որոնց թվում էին ավելի քան 270 երեխա։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։