00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացիներին կարգելեն դոլարով ու եվրոյով վարկեր ստանալ. ՔՊ–ի նոր նախագիծը

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Գևորգ Պապոյան
Բաժանորդագրվել
Խորհրդարանի օրակարգ անցած նախագծի համաձայն` հայաստանյան բանկերը արտարժույթով վարկեր կկարողանան տալ միայն օտարերկրյա քաղաքացիներին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիներին արգելել դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկեր վերցնել ՀՀ բանկերից ու վարկային կազմակերպություններից։
Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի ու Նարեկ Գրիգորյանի հեղինակած ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Հանձնաժողովի նախագահ և օրենքի համահեղինակ Գևորգ Պապոյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ արտարժույթով վարկերը որոշակի ռիսկեր են առաջացնում ՀՀ ֆինանսական համակարգի ու հենց վարկառու քաղաքացիների համար։
«Մարդու եկամուտները բացարձակապես դրամային են, սակայն շատ ռիսկային տեղում մարդը ներդրում է անում եվրոյի տեսքով, օրինակ` 400 դրամ փոխարժեքի ժամանակ քաղաքացիները եվրոյով հիփոթեքային վարկեր են վերցրել, և այսօր նրանք արդեն 430-440-ով են վճարում։ Պատկերացրեք` վաղը կարող է 700 դառնալ, որովհետև եվրոյի կուրսը տարբեր ժամանակներում շատ մեծ տատանումներ է ունենում, և կարող է պարզվել, որ այդ մարդը վարկի դիմաց վճարում է ոչ թե 4-5 տոկոս, այլ 50-60, որովհետև այդպիսի մեծ տատանումներ կարող են լինել»,– ասաց Պապոյանը։
Նրա խոսքով` այդ իրավիճակներում նաև վարկի մարման ռիսկեր են առաջանում։ Պատգամավորի ներկայացրած պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում «չաշխատող» (չվճարվող) վարկերը դրամային վարկերի մեջ 1 տոկոս են կազմում, իսկ արտարժութային վարկերի մեջ` 5-6 տոկոս։
«Հատկապես շոկային իրավիճակներում, օրինակ` 2014թ–ի շոկի ժամանակ, «չաշխատող» արտարժութային հիփոթեքային վարկերի թիվը 4 տոկոսից բարձրացավ, հասավ 12 տոկոսի, իսկ դրամային վարկերինը 4 էր, մնաց 4 տոկոս։ Հետո, բնականաբար, աստիճանաբար իջավ մինչև 4-6 տոկոս, իսկ դրամայինը շարունակեց իջնել ու հիմա արդեն 1 տոկոսի է հասել»,– ասաց Պիպոյանը։
Երևանի գազամատակարարումը կարող է խաթարվել. նորակառույցները մնացել են համակարգից դուրս
Բացի այդ, արտարժույթի տատանումներից «կախում» ունեցող քաղաքացիները, նրա խոսքով, փորձում են օգտվել փոխարժեքի նվազումից ու հաճախ ֆինանսական շուկայից մեծ քանակությամբ արտարժույթ են գնում, ինչը արհեստական պահանջարկ ու գնային անհարկի նոր տատանում է առաջ բերում։ ԿԲ–ն էլ ստիպված է լինում միջոցներ ձեռք առնել շուկան կարգավորելու համար։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը քննարկման ժամանակ հայտնեց, որ արտարժութային վարկերը Հայաստանում հիմնականում մինչև 20 տարվա վաղեմությամբ վարկեր են։ Նման վարկառուներն այսօր մեր երկրում 100 000–ավոր են։
Քննարկման ավարտին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՔՊ–ական պատգամավորների օրենսդրական առաջարկին։ Նախագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ հայաստանյան բանկերը նախագծի վերաբերյալ որևէ առաջարկ կամ դժգոհություն չեն ներկայացրել։
Աշխատատեղերի աճը ժամանակավոր է. ռուսաստանցիները մի օր հեռանալու են ՀՀ–ից
Լրահոս
0