00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարվածներ Իրանին. իմա՞ստը

© AFP 2024 / ATTA KENAREԻրան
Իրան - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Իրան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մինչև հիմա շատերը գլուխ են կոտրում` փորձելով պատասխան տալ այն հարցերին, որոնք անմիջապես առաջացան Իրանի տարածքին հասցված հարվածներից հետո։
Արդյոք էակա՞ն վնաս է պատճառվել։ Իրանը պնդում է, որ Սպահանում գտնվող ռազմական պահեստը գրեթե չի տուժել, ընդամենը քանդվել է կտուրի մի մասը։ «Ջերուսալեմ փոստ» թերթը հերքում է՝ գրելով, թե հենց պահեստի ներսում երեք պայթյուն է տեղի ունեցել։ Ո՞վ է խփել։ Արաբական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ հարվածները հասցրել է Իսրայելը։ Այնինչ, ինքը՝ Իսրայելը, ձայն չի հանում։ Որոշ վերլուծաբաններ հարցնում են. «Բա էլ ո՞վ կարող էր խփել՝ չէ՞ որ միայն Իսրայելն է վերջին տարիներին երեք անգամ հարվածել Իրանի տարածքին։ Բայց նույնիսկ եթե ընդունենք, որ շաբաթ-լույս կիրակի գիշերը կատարվածը իսրայելցիների ձեռքի գործն է, անպատասխան է մնում գլխավոր հարցը՝ ինչո՞ւ հենց հիմա։
Հարվածներ Իրանին. իմա՞ստը
Քաղաքագետները երկու վարկած են առաջարկում՝ երկուսն էլ այս կամ այն կերպ առնչվում են ուկրաինական իրադարձություններին։ Առաջինը կապված է Գերմանիայում Իսրայելի դեսպան Ռոն Պրոսորի բավական անկեղծ խոստովանության հետ, մեջբերեմ.

«Ինչպես գիտեք` Իսրայելի բանակը պարբերաբար խոչընդոտում է, որպեսզի Սիրիա և Լիբանան հասցվեն Իրանում արտադրված անօդաչուները և հրթիռները, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայում։ Այսինքն` իրականությանը չեն համապատասխանում մեղադրանքներն այն մասին, որ մենք չենք օգնում։ Մենք օգնում ենք, բայց կուլիսների հետևում, և շատ ավելի մեծ չափով ենք օգնում, քան այդ մասին հայտնի է»,- ասել է դիվանագետը։

Համաձայնեք` այս խոստովանության լույսի տակ իրոք անհիմն չեն թվում այն ենթադրությունները, թե Իրանին հասցված հարվածները հենց այդ «անդրկուլիսային» քաղաքականության արտահայտություն են՝ Ուկրաինան պնդում է, որ իր դեմ իրանական դրոններ են օգտագործվում, մենք էլ խփել ենք այն ձեռնարկություններին, որտեղ այդ անօդաչուներն արտադրվում կամ պահվում են։
Եվ երկրորդ վարկածը։ Իսրայելցիները մտահոգված են՝ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում մեկ տարի շարունակ Ուկրաինան է։ Եվ բոլորը, կարծես թե, իսպառ մոռացել են այն վտանգի մասին, որն Իսրայելի համար ներկայացնում է Իրանը։ Միգուցե Իրանին հարված հասցնելու որոշման համար խթան հանդիսացան նաև վերջին ահաբեկչական գործողություննե՞րը Երուսաղեմում, որոնց հետևանքով զոհվեց 7 մարդ, վիրավորվեց 10-ից ավելի քաղաքացի։ Շաբաթ օրը վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության արտահերթ նիստ հրավիրեց, որում ազգային անվտանգության նախարարը հայտարարեց. «Մենք պետք է անպայման պատասխանենք այդ հարձակումներին»։
Իհարկե, Իրանի անմիջական մասնակցության մասին գոնե հրապարակավ ոչինչ չի ասվել, բայց Իսրայելի իշխանությունները հաստատ համոզված են, որ Իրանը զենք է մատակարարում պաղեստինցի զինյալներին։ Էլ չեմ ասում այն սուր արձագանքի մասին, որն Իսրայելում առաջացնում է Իրանի միջուկային ծրագիրը։ Այնինչ, շատ քչերը գիտեն, որ 1967 թվականին Ամերիկան Իրանին մի փոքր միջուկային ռեակտոր էր նվիրել, և այդ ռեակտորը կարգավորելով և գործարկումով զբաղվում էին, չե՛ք հավատա, հենց իսրայելցի մասնագետները։
Ընդհանրապես, շահի օրոք Իրանի և Իսրայելի հարաբերությունները բավական ջերմ էին։ Իրանն Իսրայելին նավթ էր մատակարարում, նույնիսկ հատուկ ծառայություններն էին համագործակցում։ Ամեն ինչ կտրուկ փոխվեց Իսլամական հեղափոխությունից հետո, բայց երկու երկրներն այնուամենայնիվ իրատեսական քաղաքականություն էին վարում։ Դրա ապացույցն է այն, որ 1986-87 թվականների իրանաիրաքյան պատերազմի ժամանակ Իսրայելը Միացյալ նահանգների միջոցով զենք էր վաճառում Իրանին՝ համոզված լինելով, որ Իրանը այնքան մեծ վտանգ չի ներկայացնում, որքան Իրաքը։ Ճիշտ է, այդ ամենն ի վերջո ավարտվեց Ամերիկայի նորագույն պատմության ամենահայտնի սկանդալներից մեկով՝ «իրանգեյթով», բայց , ինչպես ասում են՝ մեղքը ամերիկացիների վիզը։
Հիմա Իսրայելի գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Տառապանքը փորձ ունի։ Իսրայելցի պատմաբան Ալեք Էպշտեյնը գրել է. «Այն մղձավանջային տարիներին, երբ հրեաներին միլիոններով պատի տակ էին կանգնեցնում, այրում էին վառարաններում և սպանում էին թունավոր գազով, ոչ մի պետություն օգնության չհասավ։ Իսկ դա նշանակում է, որ հրեաները պետք է հույսը կապեն միայն սեփական պետության և բանակի հետ»։
Համաձայնեք` հարցադրումը մեզ շատ հոգեհարազատ է։ Օր չի անցնում, որ առնվազն մի հազար անգամ չլսես նույն միտքը՝ մենք չպիտի ապավինենք օտար ուժերին, բոլոր հույսերը միայն ու միայն ինքներս մեզ հետ պիտի կապենք։ Դեմ չեմ՝ շատ գրավիչ ու գեղեցիկ է հնչում։ Եկեք ամեն ինչ անենք զինված ուժերը հզորացնելու համար։ Ուղղակի նախ պարզենք, թե դրան որքանով են նպաստում պարբերաբար հնչող հայտարարությունները, թե մենք վերջին տասնամյակներում բանակ էլ չենք ունեցել։
Պենտագոն - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
«Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակման հետ առնչություն չունենք». Պենտագոն
Լրահոս
0