https://arm.sputniknews.ru/20230129/vstah-enq-anvtangutjan-glkhavvor-erashkhiqy-hajvoc-banakn-e-ejmiatsnum-patarag-e-matucvel-54509265.html
Վստահ ենք` անվտանգության գլխավոր երաշխիքը հայոց բանակն է. Էջմիածնում պատարագ է մատուցվել
Վստահ ենք` անվտանգության գլխավոր երաշխիքը հայոց բանակն է. Էջմիածնում պատարագ է մատուցվել
Sputnik Արմենիա
Էդվարդ Ասրյանը հավաստիացրել է՝ ՀՀ ԶՈւ սպայական կազմը պատրաստակամ է շարունակելու իր առաքելությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանության և... 29.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-29T16:36+0400
2023-01-29T16:36+0400
2023-01-29T17:09+0400
պատարագ
մայր աթոռ սուրբ էջմիածին
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
էդվարդ ասրյան
բանակ
հհ զու գլխավոր շտաբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1d/54507468_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fa35b5258c06f8aa5e441a8e28d0bb49.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ բանակի օրվա կապակցությամբ Սուրբ պատարագ և ընդունելություն է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Պատարագը մատուցվել է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում, պատարագիչը եղել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:Սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:«Բոլորս վստահ գիտակցում ենք, որ մեր պետականության, անկախության, անվտանգության գլխավոր երաշխիքն ու հենարանը հայոց բանակն է»,– ասել է պատարագիչը` անդրադառնալով օրվա խորհրդին` հայոց բանակի կազմավորման 31-ամյակին։Սուրբ պատարագից հետո, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ` հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված զինծառայողների հոգիների խաղաղության ու հանգստության համար:«Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի սրահում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Գարեգին Երկրորդը օրհնել է ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմին, զինվորներին և գնդերեցներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունը, գնահատանքն ու սերն է փոխանցել բանակի հրամանատարներին և զինվորներին՝ հանուն հայրենիքի և հայ ազգի բարօրության։Զինվորականության անունից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել Գարեգին Երկրորդին` ՀՀ ԶՈւ նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար։ Նա հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈւ սպայական կազմը պատրաստակամ է շարունակելու իր առաքելությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանության և անվտանգության խնդիրների լուծման գործում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1d/54507468_70:0:1510:1080_1920x0_80_0_0_e27f9b2e0d5d0946d77af78b5c8581fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատարագ, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, էդվարդ ասրյան, բանակ, հհ զու գլխավոր շտաբ
պատարագ, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, էդվարդ ասրյան, բանակ, հհ զու գլխավոր շտաբ
Վստահ ենք` անվտանգության գլխավոր երաշխիքը հայոց բանակն է. Էջմիածնում պատարագ է մատուցվել
16:36 29.01.2023 (Թարմացված է: 17:09 29.01.2023) Էդվարդ Ասրյանը հավաստիացրել է՝ ՀՀ ԶՈւ սպայական կազմը պատրաստակամ է շարունակելու իր առաքելությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանության և անվտանգության խնդիրների լուծման գործում:
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ բանակի օրվա կապակցությամբ Սուրբ պատարագ և ընդունելություն է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Պատարագը մատուցվել է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում, պատարագիչը եղել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:
Սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:
«Բոլորս վստահ գիտակցում ենք, որ մեր պետականության, անկախության, անվտանգության գլխավոր երաշխիքն ու հենարանը հայոց բանակն է»,– ասել է պատարագիչը` անդրադառնալով օրվա խորհրդին` հայոց բանակի կազմավորման 31-ամյակին։
Սուրբ պատարագից հետո, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ` հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված զինծառայողների հոգիների խաղաղության ու հանգստության համար:
«Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի սրահում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Գարեգին Երկրորդը օրհնել է ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմին, զինվորներին և գնդերեցներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունը, գնահատանքն ու սերն է փոխանցել բանակի հրամանատարներին և զինվորներին՝ հանուն հայրենիքի և հայ ազգի բարօրության։
Զինվորականության անունից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել Գարեգին Երկրորդին` ՀՀ ԶՈւ նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար։ Նա հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈւ սպայական կազմը պատրաստակամ է շարունակելու իր առաքելությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանության և անվտանգության խնդիրների լուծման գործում: