https://arm.sputniknews.ru/20230129/nikvol-pashinjany-karavarutjunum-yndunel-e-egiptvosi-nakhagahin-54513003.html
Փաշինյանը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի կարծիքով՝ բազմաթիվ հնարավորություններ կան բազմաբևեռ և բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար։ 29.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-29T17:53+0400
2023-01-29T17:53+0400
2023-01-29T19:48+0400
նիկոլ փաշինյան
եգիպտոս
նախագահ
հայաստան
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1d/54515297_0:124:1670:1064_1920x0_80_0_0_9f176617cf238dcaa88bef7a12097331.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամից դուրս գալու համար տարվող քայլերից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։«Վարչապետն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների շուրջ»,– ասված է հաղորդագրությունում:Հանդիպման մասին հայտնել է նաև Փաշինյանը` «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ հրապարակելով, որտեղ կառավարության շենքի դիմաց դիմավորում է Ալ–Սիսիին, ապա ներսում տեղի է ունենում նրանց երկկողմ հանդիպումը։Փաշինյանը հանդիպման ընթացքում նշել է, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այնտեղի ժողովրդի նկատմամբ։«Հույս ունեմ, որ այցի արդյունքներով տնտեսական հարաբերությունները կակտիվանան»,– ասել ՀՀ վարչապետը։Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին էլ շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար։«Շնորհակալ եմ նաև այն դինամիկ զարգացման համար, որն ապահովվում է մեր երկու երկրի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Կարող ենք արձանագրել, որ և՛ Հայաստանի ու Եգիպտոսի ղեկավարների, և՛ ժողովուրդների մակարդակով կա փոխադարձ վստահություն։ Սա մեզ հնարավորություն է տալիս էլ՛ ավելի հեռանկարային զարգացում ապահովել 2 երկրների հարաբերություններում։ Խոսքը բոլոր ոլորտների մասին է` տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, ներդրումային և այլն»,– ասել է Եգիպտոսի նախագահը։Եգիպտոսի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է 2 պետության կառավարությունների միջև համագործակցության գործուն քայլեր իրականացնել ու միջկառավարական հանձնաժողովի նիստեր գումարել հնարավորինս շուտ և մոտ ժամանակահատվածում։Հանդիպման ընթացքում հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար։Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ավելի վաղ հանդիպել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Երկու երկրի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման մի շարք հուշագրեր։
եգիպտոս
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1d/54515297_0:0:1484:1113_1920x0_80_0_0_1c87310afaba461f9d2aa2e0a4ce0905.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եգիպտոս, նախագահ, հայաստան, լեռնային ղարաբաղ
նիկոլ փաշինյան, եգիպտոս, նախագահ, հայաստան, լեռնային ղարաբաղ
Փաշինյանը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
17:53 29.01.2023 (Թարմացված է: 19:48 29.01.2023) Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի կարծիքով՝ բազմաթիվ հնարավորություններ կան բազմաբևեռ և բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամից դուրս գալու համար տարվող քայլերից: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Վարչապետն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների շուրջ»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման մասին հայտնել է նաև Փաշինյանը`
«Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ հրապարակելով, որտեղ կառավարության շենքի դիմաց դիմավորում է Ալ–Սիսիին, ապա ներսում տեղի է ունենում նրանց երկկողմ հանդիպումը։
Փաշինյանը հանդիպման ընթացքում նշել է, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այնտեղի ժողովրդի նկատմամբ։
«Հույս ունեմ, որ այցի արդյունքներով տնտեսական հարաբերությունները կակտիվանան»,– ասել ՀՀ վարչապետը։
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին էլ շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար։
«Շնորհակալ եմ նաև այն դինամիկ զարգացման համար, որն ապահովվում է մեր երկու երկրի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Կարող ենք արձանագրել, որ և՛ Հայաստանի ու Եգիպտոսի ղեկավարների, և՛ ժողովուրդների մակարդակով կա փոխադարձ վստահություն։ Սա մեզ հնարավորություն է տալիս էլ՛ ավելի հեռանկարային զարգացում ապահովել 2 երկրների հարաբերություններում։ Խոսքը բոլոր ոլորտների մասին է` տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, ներդրումային և այլն»,– ասել է Եգիպտոսի նախագահը։
Եգիպտոսի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է 2 պետության կառավարությունների միջև համագործակցության գործուն քայլեր իրականացնել ու միջկառավարական հանձնաժողովի նիստեր գումարել հնարավորինս շուտ և մոտ ժամանակահատվածում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին
Հանդիպման ընթացքում հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար։
Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ավելի վաղ հանդիպել էր
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Երկու երկրի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման մի շարք հուշագրեր։