https://arm.sputniknews.ru/20230129/hrvomi-papy-kvoch-e-arel-kargavvorel-lachini-mijancqum-steghtsvats-iravitshaky-54512452.html
Հռոմի Պապը կոչ է արել կարգավորել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Հռոմի Պապը կոչ է արել կարգավորել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Նա նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններին և մտահոգություն է հայտնել Իսրայելում տեղի ունեցողի վերաբերյալ։ 29.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-29T17:21+0400
2023-01-29T17:21+0400
2023-01-29T17:40+0400
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
լաչինի միջանցք
պաղեստին
արցախ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_0:0:3087:1737_1920x0_80_0_0_65b979c1564c9745d7ecea9c23201c22.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակից կոչ է արել Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին երկխոսության ուղիներ գտնել ու հորդորել է վերջ դնել Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված անմարդկային իրավիճակին։ Նման կոչերով Հռոմի Պապը հանդես է եկել հավատացյալներին ուղղված ավանդական կիրակնօրյա ուղերձում։Հռոմի Պապը խոսելով Լաչինի միջանցքի մասին` շեշտել է, որ տեղի բնակչությունը հակահումանիստական պայմաններում է հայտնվել ցրտի պայմաններում։Նա նաև մտահոգություն է հայտնել բախումների նոր փուլում պաղեստինցիների և իսրայելցիների մահվան առթիվ։«Մեծ ցավով եմ ընդունում Սուրբ հողում տեղի ունեցողը, մասնավորապես 10 պաղեստինցու մահվան մասին տեղեկությունները։ Նրանք սպանվել են Պաղեստինում` իսրայելական հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ։ Մտահոգիչ է նաև այն, թե ինչ է տեղի ունեցել Երուսաղեմում` ուրբաթ երեկոյան, երբ 7 իսրայելցի հրեա սպանվել է պաղեստինցու կողմից, մի քանիսն էլ վիրավորվել են սինագոգից դուրս գալուց»,– ասել է Հռոմի Պապը։Նրա խոսքով` մահերի այն շղթան, որն օրեցօր աճում է, միայն փակում է երկու ժողովրդի միջև վստահության ցանկացած հույս։ Կրոնապետը հիշեցրել է նաև, որ տարեսկզբից տասնյակ պաղեստինցիներ են սպանվել իրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ։Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_172:0:2903:2048_1920x0_80_0_0_5ccf029c98a1cbd092b6fca5ff5b51ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, լաչինի միջանցք, պաղեստին, արցախ, իսրայել
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, լաչինի միջանցք, պաղեստին, արցախ, իսրայել
Հռոմի Պապը կոչ է արել կարգավորել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
17:21 29.01.2023 (Թարմացված է: 17:40 29.01.2023) Նա նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններին և մտահոգություն է հայտնել Իսրայելում տեղի ունեցողի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակից կոչ է արել Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին երկխոսության ուղիներ գտնել ու հորդորել է վերջ դնել Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված անմարդկային իրավիճակին։ Նման կոչերով Հռոմի Պապը հանդես է եկել հավատացյալներին ուղղված ավանդական կիրակնօրյա ուղերձում։
Հռոմի Պապը խոսելով Լաչինի միջանցքի մասին` շեշտել է, որ տեղի բնակչությունը հակահումանիստական պայմաններում է հայտնվել ցրտի պայմաններում։
«Անհրաժեշտ է միջազգային մակարդակում գործադրել ամբողջ բոլոր ջանքերը` ի շահ մարդկանց խաղաղ լուծումներ գտնելու համար»,– ասել է կրոնապետը, որն առաջին անգամ չէ, որ ուշադրություն է հրավիրում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
Նա նաև մտահոգություն է հայտնել բախումների նոր փուլում պաղեստինցիների և իսրայելցիների մահվան առթիվ։
«Մեծ ցավով եմ ընդունում Սուրբ հողում տեղի ունեցողը,
մասնավորապես 10 պաղեստինցու մահվան մասին տեղեկությունները։ Նրանք սպանվել են Պաղեստինում` իսրայելական հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ։ Մտահոգիչ է նաև այն, թե ինչ է տեղի ունեցել Երուսաղեմում` ուրբաթ երեկոյան, երբ 7 իսրայելցի հրեա սպանվել է պաղեստինցու կողմից, մի քանիսն էլ վիրավորվել են սինագոգից դուրս գալուց»,– ասել է Հռոմի Պապը։
Նրա խոսքով` մահերի այն շղթան, որն օրեցօր աճում է, միայն փակում է երկու ժողովրդի միջև վստահության ցանկացած հույս։ Կրոնապետը հիշեցրել է նաև, որ տարեսկզբից տասնյակ պաղեստինցիներ են սպանվել իրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ։
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։