00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կահիրեն պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում. Եգիպտոսի նախագահ

© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին
Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին
 - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2023
Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Եգիպտոսի նախագահները գազի և էներգիայի արտահանման վերաբերյալ քննարկում են ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Պաշտոնական Կահիրեն հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունի չեզոք դիրքորոշում և կողմերի համաձայնության դեպքում պատրաստ է միջնորդի դեր ստանձնել։ Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին։ Նախագահները, ի թիվ այլ հարցերի, քնննարկել են էներգետիկայի ոլորտին առնչվող հնարավորությունները։
«Այսօր մեր բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել այն առաջխաղացմանը, որին հասել է Եգիպտոսը էներգիայի արդյունահանման ոլորտում, ոչ միայն գազի ոլորտում, այլև կապված կանաչ ջրածնի ազգային ռազմավարության գործարկման հետ։ Սա դարձել է խոստումնալից ներդրումային ուղղություն` հաշվի առնելով արդյունաբերության համար անհրաժեշտ էներգետիկ ռեսուրսների և դրա հետ կապված էներգիայի առկայությունը»,– նշեց Ալ–Սիսին։
Նա ընդգծեց, որ իր այցը, որը պատմական է (Եգիպտոսի նախագահն առաջին անգամ է ժամանում ՀՀ– խմբ.), արտացոլում է Եգիպտոսի հետաքրքրության և Հայաստանի հետ ունեցած իր հարաբերությունների գնահատանքի չափը։
«Եգիպտոսը շահագրգռված է տարբեր ոլորտներում այդ հարաբերությունները զարգացնելու համար։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ Եգիպտոսում հարյուր հազարավոր հայեր են ապրում։ Նրանք մեծ ներդրում են ունեցել ամենատարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական։ Հայերը դրական ազդեցություն են ունեցել եգիպտական հասարակության կյանքի հարստացման գործում»,-ասաց Եգիպտոսի նախագահը։
Անդրադառնալով տնտեսական ոլորտին, Ալ–Սիսին շեշտեց, որ ընդգծվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության, արաբական շուկաներում ՀՀ ապրանքների ներկայացվածության կարևորությունը։
Կողմերը խոսել են նաև ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում ունեցած եգիպտական առաջընթացի ու փորձառության մասին։ Ալ–Սիսին հայտնց, որ իրենց երկրում գործող ընկերությունները միջազգային չափանիշներին համապատասխանող նախագծեր են ներկայացնում, ապա ռեկորդային ժամանակում դրանք իրականացնում։ Նրա խոսքով` Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել փորձառությունը փոխանակելու առումով։
© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին
Встреча президентов Республики Армения и Арабской Республики Египет Ваагна Хачатуряна и Абдель Фаттаха Ас-Сиси (29 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2023
Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին
Եգիպտոսի նախագահը հայտնեց, որ ՀՀ գործընկերոջ հետ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային տարածաշրջանային, այդ թվում Մերձավոր Արևելքին ու Հարավային Կովկասին վերաբերող հարցերի։
«Ընդգծվել է երկխոսության, բանակցությունների և քրտնաջան աշխատանքի կարևորությունը համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար։ Սա կարևոր է հատկապես ներկա փուլում, քանի որ ժողովուրդները տառապում են տնտեսական ճգնաժամերի պատճառով»,– ասաց Եգիպտոսի նախագահը։
Նա արձանագրել է, որ պաշտոնական Կահիրեն հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունի չեզոք դիրքորոշում և կողմերի համաձայնության դեպքում պատրաստ է միջնորդի դեր ստանձնել։
© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին
Встреча президентов Республики Армения и Арабской Республики Египет Ваагна Хачатуряна и Абдель Фаттаха Ас-Сиси (29 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2023
Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին
Այնուհետև երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր:
Հիշեցնենք, որ նա երկօրյա այցով Երևան է ժամանել հունվարի 28-ին։ Այցի շրջանակում Եգիպտոսի նախագահը հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Լրահոս
0