https://arm.sputniknews.ru/20230129/arcakhic-hajastan-evs-6-hivand-e-teghapvokhvel-54498419.html
Արցախից Հայաստան ևս 6 հիվանդ է տեղափոխվել
Արցախից Հայաստան ևս 6 հիվանդ է տեղափոխվել
Sputnik Արմենիա
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ 29.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-29T12:26+0400
2023-01-29T12:26+0400
2023-01-29T12:27+0400
արցախ
հայաստան
հիվանդ
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52875863_0:0:2048:1153_1920x0_80_0_0_bc5b6a5efc069004154679ee7a395cb2.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան ևս 6 հիվանդ է տեղափոխվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։Հիվանդները մինչ այդ բուժում են ստացել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնում»։«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 55 հիվանդ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52875863_0:0:2048:1536_1920x0_80_0_0_af0f6b1612a37f4c28bf25a034a9b7b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, հիվանդ, կարմիր խաչ
արցախ, հայաստան, հիվանդ, կարմիր խաչ
Արցախից Հայաստան ևս 6 հիվանդ է տեղափոխվել
12:26 29.01.2023 (Թարմացված է: 12:27 29.01.2023) «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան ևս 6 հիվանդ է տեղափոխվել: Տեղեկությունը հայտնում է
Արցախի առողջապահության նախարարությունը։
Հիվանդները մինչ այդ բուժում են ստացել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնում»։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 55 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։