00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորամոլությամբ է զբաղվում. Սեյրան Օհանյանը` գլխավոր շտաբի պետի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀՀ պաշտպանության նախարար
ՀՀ պաշտպանության նախարար - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2023
ՀՀ պաշտպանության նախարար
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ գլխավոր շտաբի գործը զինվորամոլությամբ զբաղվելը չէ, այլ իր ռազմական ամբողջ ներուժը օգտագործելը, որպեսզի բանակը կայանա։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին մեղադրում է զինվորամոլության և պաշտպանության նախարարին չափազանց շատ ենթարկվելու մեջ։ Նա իր տեսակետը հայտնեց Եռաբլուրումլրագրողների հետ զրույցում։
Օհանյանը նախ նշեց, որ նախորդ տարի «Պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը դարձավ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այսինքն` զինված ուժերի հրամանատարը պաշտպանության նախարարությունում դարձավ քաղաքական պաշտոն։
Վերջին տարիներին մեր բանակին հարվածել են թիկունքից, այս պատերազմը եղել է դավադիր. Օհանյան
Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ` 2008 թվականին, երբ «Պաշտպանության մասին» օրենքը փոխվեց, հստակ տարանջատվեց պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնը, որը կարող էր զբաղեցնել ցանկացած մարդ, և հստակ տարանջատվեց գլխավոր շտաբի պետի պաշտոնը` որպես առանձին հրամանատար ունեցող, ոչ քաղաքական կառույց։
«Նրանք օրենքը փոփոխեցին, որպեսզի ամեն տեղ, որտեղ այսօր պաշտպանության նախարարը գնում է, ԳՇ-ն վերջին զինվորամոլի նման, գոտին մինչև վերջ ամրացված, զգաստ կանգնած զեկուցի նախարարին։ Բայց գլխավոր շտաբի գործը զինվորամոլությամբ զբաղվելը չէ, այլ իր ռազմական ամբողջ ներուժը օգտագործելը, որպեսզի այսօր բանակը կայանա։ Վերջերս տեսա, որ զորամիավորման հրամանատարն է պատիվ տալիս՝ զեկուցում ԱԺ պատգամավորին չպետք է այդպես լինի, իրավունք չունեն»,- ասաց Օհանյանը։
Լրագրողի հարցին, թե ով է զինվորամոլությամբ զբաղվում, Օհանյանը պատասխանեց, որ դա անում է գլխավոր շտաբի ներկայիս պետը։
Նշենք, որ 2022 թվականի հուլիսից ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալը գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն է։
Լրահոս
0