https://arm.sputniknews.ru/20230128/rd-khaghaghapahnery-mardasirakan-bervov-1-avtvosharasjun-en-ughekcel-stepanakert-54494166.html
ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ
ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ
Sputnik Արմենիա
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում շարունակում է կատարել առաջադրանքները։ 28.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-28T21:49+0400
2023-01-28T21:49+0400
2023-01-28T21:55+0400
լեռնային ղարաբաղ
խաղաղություն
ստեփանակերտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40283669_0:52:1000:615_1920x0_80_0_0_5b9a88f286b6282b005464603c28f124.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՌԴ խաղաղապահներն այսօր մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։«ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լեռնային ղարաբաղ
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40283669_56:0:944:666_1920x0_80_0_0_d3e0ca62eaab2cf107759f15c423e2f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, խաղաղություն, ստեփանակերտ
լեռնային ղարաբաղ, խաղաղություն, ստեփանակերտ
ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ
21:49 28.01.2023 (Թարմացված է: 21:55 28.01.2023) Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում շարունակում է կատարել առաջադրանքները։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՌԴ խաղաղապահներն այսօր մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։