https://arm.sputniknews.ru/20230128/qp-akan-patgamavvorneri-ognakannery-stvoragrahavaq-en-sksel-zlm-54475715.html
ՔՊ-ական պատգամավորների օգնականները ստորագրահավաք են սկսել. ԶԼՄ
ՔՊ-ական պատգամավորների օգնականները ստորագրահավաք են սկսել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԱԺ–ից հայտնել են, որ պարգևավճարը վերաբերում է միայն պետծառայողներին և չի տարածվում ԱԺ պատգամավորների օգնականների վրա, այդ պատճառով էլ նրանք պարգևավճարը չեն... 28.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-28T12:53+0400
2023-01-28T12:53+0400
2023-01-28T12:55+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
պարգևավճար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0b/25284418_0:0:1600:901_1920x0_80_0_0_4e44389b37c7b649665fb0f3b682ee5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների օգնականներ պարգևավճար են պահանջում և ստորագրահավաք են սկսել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ըստ պարբերականի`ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պահուստային ֆոնդից պարգևավճար տալ պատգամավորների օգնականներին, և այս պատճառով ՔՊ–ի ներսում լուրջ բախումներ են սկսվել:Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ստորագրահավաքին միացել են ՔՊ–ի շուրջ 36 պատգամավորների օգնականները, մասնավորապես` Հայկ Կոնջորյանի, Խաչատուր Սուքիասյանի, Մարիա Կարապետյանի, Ծովինար Վարդանյանի, Զարուհի Բաթոյանի, Վիլեն Գաբրիելյանի, Հայկ Սարգսյանի, Անդրանիկ Քոչարյանի, Վիգեն Խաչատրյանի։Լրատվամիջոցին ԱԺ–ից հայտնել են, որ պարգևավճարը վերաբերում է միայն պետծառայողներին և չի տարածվում ԱԺ պատգամավորների օգնականների վրա, այդ պատճառով էլ նրանք պարգևավճարը չեն ստացել:Թերթի այն դիտարկմանը, որ մինչ այս պատգամավորների օգնականները ևս օգտվել են կիսամյակային պարգևավճարերից, ինչու չեն ստացել այս անգամ, ԱԺ-ից պարզաբանել են, որ պարգևավճարների ֆոնդը խնայողությունների հաշվին է ձևավորվել, քանի որ պետծառայողները ստացել են պարգևավճար խնայողությունների հաշվին։ՔՊ–ն Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում է անցկացրել Ազգային ժողովում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0b/25284418_102:0:1522:1065_1920x0_80_0_0_814abe4ab51ce4d35b82476fd3bbcf59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, պարգևավճար
հայաստան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, պարգևավճար
ՔՊ-ական պատգամավորների օգնականները ստորագրահավաք են սկսել. ԶԼՄ
12:53 28.01.2023 (Թարմացված է: 12:55 28.01.2023) ԱԺ–ից հայտնել են, որ պարգևավճարը վերաբերում է միայն պետծառայողներին և չի տարածվում ԱԺ պատգամավորների օգնականների վրա, այդ պատճառով էլ նրանք պարգևավճարը չեն ստացել:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների օգնականներ պարգևավճար են պահանջում և ստորագրահավաք են սկսել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարում են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները: Ակցիային միացել են որոշակի նախաձեռնողականությամբ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի օգնականն ու փորձագետները: Բանն այն է, որ օգնականները, տեսնելով, որ պետծառայողները ստանում են պարգևավճար, իրենք ևս դիմել են ԱԺ նախագահին պարգևավճար ստանալու պահանջով»,–գրում է թերթը։
Ըստ պարբերականի`ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պահուստային ֆոնդից պարգևավճար տալ պատգամավորների օգնականներին, և այս պատճառով ՔՊ–ի ներսում լուրջ բախումներ են սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ստորագրահավաքին միացել են ՔՊ–ի շուրջ 36 պատգամավորների օգնականները, մասնավորապես` Հայկ Կոնջորյանի, Խաչատուր Սուքիասյանի, Մարիա Կարապետյանի, Ծովինար Վարդանյանի, Զարուհի Բաթոյանի, Վիլեն Գաբրիելյանի, Հայկ Սարգսյանի, Անդրանիկ Քոչարյանի, Վիգեն Խաչատրյանի։
Լրատվամիջոցին ԱԺ–ից հայտնել են, որ պարգևավճարը վերաբերում է միայն պետծառայողներին և չի տարածվում ԱԺ պատգամավորների օգնականների վրա, այդ պատճառով էլ նրանք պարգևավճարը չեն ստացել:
Թերթի այն դիտարկմանը, որ մինչ այս պատգամավորների օգնականները ևս օգտվել են կիսամյակային պարգևավճարերից, ինչու չեն ստացել այս անգամ, ԱԺ-ից պարզաբանել են, որ պարգևավճարների ֆոնդը խնայողությունների հաշվին է ձևավորվել, քանի որ պետծառայողները ստացել են պարգևավճար խնայողությունների հաշվին։