https://arm.sputniknews.ru/20230128/nervoghutjun-em-khndrum-nikvol-pashinjany-ugherdz-e-hghel-banaki-orva-kapakcutjamb-54466392.html
«Ներողություն եմ խնդրում». Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ
«Ներողություն եմ խնդրում». Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արևը ծագելու է, գարունը գալու է: 28.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-28T09:50+0400
2023-01-28T09:50+0400
2024-01-28T09:46+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բանակ
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/1847/44/18474469_0:83:1600:983_1920x0_80_0_0_8ab4d649df248f1ca57ab70856046fd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Գեղարքունիքի մարզում հրդեհի զոհ դարձած և բանակում պետության թույլ տված սխալների հետևանքով ծագած իրավիճակների զոհ դարձած զինվորների ծնողներից ու և հարազատներից: Նա ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով։Նա միաժամանակ խոսել է կառավարության բարեփոխումների մասին` նշելով, որ դրանց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի պրոֆեսիոնալ ու բարեկեցիկ դարձնելն է:«Առաջիկայում պլանավորում ենք բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել, և այսօր գնահատանքի հատուկ խոսքեր պիտի ասեմ մեր այն քույրերի հասցեին, որոնք պայմանագրային ծառայություն են իրականացնում մեր բանակում, այդ թվում՝ մարտական ծառայություն: Ընթացքի մեջ է եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը, որովհետև պահեստազորի մարտունակությունը կարևոր է նույնքան, որքան կանոնավոր զինծառայության մեջ գտնվողներինը: Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին»,– նշել է ՀՀ վարչապետը:Նա եղբայրական ողջույններ է հղել Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին:«Հակառակորդի ագրեսիվ հռետորաբանությանը կարող ենք միայն ամուր բանակ հակադրել». ՀՀ նախագահ«Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը»,– եզրափակել է Փաշինյանը:Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1847/44/18474469_90:0:1510:1065_1920x0_80_0_0_81cad5f7df48074efa9790419b3cfeec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, հրդեհ
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, հրդեհ
«Ներողություն եմ խնդրում». Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ
09:50 28.01.2023 (Թարմացված է: 09:46 28.01.2024) Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արևը ծագելու է, գարունը գալու է:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Գեղարքունիքի մարզում հրդեհի զոհ դարձած և բանակում պետության թույլ տված սխալների հետևանքով ծագած իրավիճակների զոհ դարձած զինվորների ծնողներից ու և հարազատներից: Նա ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով։
«Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից: Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների»,– գրել է Փաշինյանը:
Նա միաժամանակ խոսել է կառավարության բարեփոխումների մասին` նշելով, որ դրանց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի պրոֆեսիոնալ ու բարեկեցիկ դարձնելն է:
«Առաջիկայում պլանավորում ենք բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել, և այսօր գնահատանքի հատուկ խոսքեր պիտի ասեմ մեր այն քույրերի հասցեին, որոնք պայմանագրային ծառայություն են իրականացնում մեր բանակում, այդ թվում՝ մարտական ծառայություն: Ընթացքի մեջ է եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը, որովհետև պահեստազորի մարտունակությունը կարևոր է նույնքան, որքան կանոնավոր զինծառայության մեջ գտնվողներինը: Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին»,– նշել է ՀՀ վարչապետը:
Նա եղբայրական ողջույններ է հղել Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին:
«Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը»,– եզրափակել է Փաշինյանը:
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: