https://arm.sputniknews.ru/20230128/inchpes-e-tsnvel-pativ-unem-ergy-54448358.html
Ինչպես է ծնվել «Պատիվ ունեմ» երգը
Ինչպես է ծնվել «Պատիվ ունեմ» երգը
Sputnik Արմենիա
Զինվորականի պատվի մասին Սեյրան Օհանյանի դասախոսությունը դարձել է Արմեն Պողոսյանի համար ոգեշնչման աղբյուր, որ նոր երգ ծնվի։ 28.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-28T19:59+0400
2023-01-28T19:59+0400
2023-01-28T19:59+0400
երգ
երգիչ
բանակ
հայաստան
արմեն պողոսյան
դավիթ ամալյան
սեյրան օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1e/24281573_0:0:1600:900_1920x0_80_0_0_003a91527f3c4578089371c356b385c7.jpg
«Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ»... «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական երգի այս տողերը շատերին են հայտնի։ Շուրջ 11 տարի է` այս երգն իր ուրույն տեղն ունի հայկական հայրենասիրական երգերի շարքում։ Դժվար է պատկերացնել որևէ զինվորական տոն առանց այս երգի, սակայն քչերին է հայտնի, որ այն գրել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի նախկին պետ, զինվորական դիրիժոր, պահեստազորի գնդապետ Արմեն Պողոսյանը 2009 թվականին։Դիրիժորը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ ինքը հաճախ էր լսում հայկական բանակի օրհներգ «Երազի իմ երկիր հայրենի»–ն և մտածում էր գրել այդպիսի երգ բոլոր ժամանակների համար։Այս երգի ստեղծման հետ կապված ուշագրավ պատմություն կա․ խորհրդակցություններից մեկի ժամանակ նախկին նախարար Սեյրան Օհանյանը սպաների համար ծավալուն դասախոսություն է կարդացել զինվորականի պատվի մասին, զինվորականի խոսքի արժեքի մասին։ Պատիվ բառը մեխվել է հեղինակի մտքում, և այդ բառով ոգեշնչված էլ ծնվել է երգը, որտեղ հերոսն ասում է «պատիվ ունեմ» և գնում բարձրունք գրավելու։Պողոսյանն ընդգծում է, որ այդ երգից հետո «պատիվ ունեմ» բառակապակցությունը նոր իմաստ է ստացել և դարձել զինվորականի ուղեկիցը։Երգը հնչել է բազմաթիվ երգիչների կատարմամբ, սակայն հեղինակն ինքն այն վստահել է Դավիթ Ամալյանին, քանի որ կարծում է` այդ երգը նրա նման ոչ ոք չի կարող կատարել։ Միևնույն ժամանակ, երբեմն ինքն էլ դիտողություններ էր անում և ուղղորդում երգչին, խնդրում էր հավատարիմ մնալ տեքստի բնօրինակին, քանի որ գրված յուրաքանչյուր տողի մեջ իմաստ կա։Ի դեպ, Ամալյանի կատարմամբ երգն այնքան հայտնի է դարձել, որ շատերը հենց նրան են համարում դրա հեղինակը։Ի դեպ, «Պատիվ ունեմ»–ը նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի սիրելի երգն է, որի դասախոսություններից մեկից ոգեշնչվելով էլ ստեղծվել է երգը։Երգի ստեղծման հիմքում իր դերի մասին խոսելով` Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ զինվորականի համար ամենակարևոր հատկանիշը իր պատիվն է, որի հիմքում ընկած է նրա մասնագիտական որակները։ Պատմեց, որ նախարար եղած ժամանակ սպաներին հաճախ է այդ մասին ասել, և նրանց ուղղված իր խոսքը` «Կյանքս հայրենիքին, պատիվս` ոչ ոքի», դարձել է երգի ստեղծման հիմքը։«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում«Այդ երգն առաջին անգամ լսել ենք մեր բանակի 20–ամյակին, և ոգևորություն եմ ապրել։ Մինչ օրս այդ երգը հնչում է շատ կատարողների կողմից։ Թող բոլոր կատարողներն ինձ ներեն, բայց ոչ ոք Արմեն Պողոսյանի նման չի կատարել այդ երգը։ Ես այդ երգը լսելիս հպարտություն եմ ապրում մեր անցած ճանապարհի, մեր բանակի համար, միևնույն ժամանակ նաև պարտավորվածություն եմ զգում մեր բանակի կողքին կանգնելու»,–ասաց Օհանյանը։Այդ երգի մեջ Օհանյանի հերոսը հենց շարքային հայ զինվորականն է, որը պատրաստ է կատարել իր առջև դրած խնդիրը և անհրաժեշտության դեպքում իր հրամանատարի կողքին և նրա փոխարեն կանգնել։Նախկին նախարարը «Պատիվ ունեմ»–ն առանձնացնում է մյուս երգերից, քանի որ շարքում կանգնած զինվորին այն ոգևորում է, ուղղորդում, որ իր պարտականությունները կատարի ավելի ոգևորված, մղում հերոսությունների։Հեղինակի մասինՊահեստազորի գնդապետ Արմեն Պողոսյանը 2009-2022թթ.եղել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային գլխավոր դիրիժորն ու բաժնի պետը։ Նա ՀՀ վաստակավոր արտիստ է։ Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետև 1980 - 1984 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում` կոնտրաբասի բաժնում։ Ուսումնառությունից հետո պատրաստվում էր ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սակայն դրանից 3 ամիս առաջ իմացել է ռազմական դիրիժորի մասնագիտության մասին։ 1985 թվականին ընդունվել էՄոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորների ֆակուլտետ, ստացել «զինվորական նվագախմբերի և համույթների կազմակերպում և կառավարում» մասնագիտություն և ռազմական դիրիժորի որակավորում։Հայոց բանակի օրը. ՀՀ Զինված ուժերը ստիպված են լինելու կայացման նոր ճանապարհ անցնել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1e/24281573_400:0:1600:900_1920x0_80_0_0_306e72a3ded8a81b3d3792cb848ef4a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երգ, երգիչ, բանակ, հայաստան, արմեն պողոսյան, դավիթ ամալյան, սեյրան օհանյան
երգ, երգիչ, բանակ, հայաստան, արմեն պողոսյան, դավիթ ամալյան, սեյրան օհանյան
Ինչպես է ծնվել «Պատիվ ունեմ» երգը
Զինվորականի պատվի մասին Սեյրան Օհանյանի դասախոսությունը դարձել է Արմեն Պողոսյանի համար ոգեշնչման աղբյուր, որ նոր երգ ծնվի։
«Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ»... «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական երգի այս տողերը շատերին են հայտնի։ Շուրջ 11 տարի է` այս երգն իր ուրույն տեղն ունի հայկական հայրենասիրական երգերի շարքում։ Դժվար է պատկերացնել որևէ զինվորական տոն առանց այս երգի, սակայն քչերին է հայտնի, որ այն գրել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի նախկին պետ, զինվորական դիրիժոր, պահեստազորի գնդապետ Արմեն Պողոսյանը 2009 թվականին։
Դիրիժորը
Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ ինքը հաճախ էր լսում հայկական բանակի օրհներգ «Երազի իմ երկիր հայրենի»–ն և մտածում էր գրել այդպիսի երգ բոլոր ժամանակների համար։
««Պատիվ ունեմ» երգն էլ բոլոր ժամանակների երգերի շարքին է դասվում։ Այդ երգը լսելիս ես նույն էմոցիաներն եմ ապրում, ինչ գրելիս։ Այդ երգը պայքարի մասին է, որը դեռ չի ավարտվել»,-ասաց նա` հավելելով, որ նման երգերը պատվերով չեն գրվում, դրանք պետք է ծնվեն։
Այս երգի ստեղծման հետ կապված ուշագրավ պատմություն կա․ խորհրդակցություններից մեկի ժամանակ նախկին նախարար Սեյրան Օհանյանը սպաների համար ծավալուն դասախոսություն է կարդացել զինվորականի պատվի մասին, զինվորականի խոսքի արժեքի մասին։ Պատիվ բառը մեխվել է հեղինակի մտքում, և այդ բառով ոգեշնչված էլ ծնվել է երգը, որտեղ հերոսն ասում է «պատիվ ունեմ» և գնում բարձրունք գրավելու։
Պողոսյանն ընդգծում է, որ այդ երգից հետո «պատիվ ունեմ» բառակապակցությունը նոր իմաստ է ստացել և դարձել զինվորականի ուղեկիցը։
Երգը հնչել է բազմաթիվ երգիչների կատարմամբ, սակայն հեղինակն ինքն այն վստահել է Դավիթ Ամալյանին, քանի որ կարծում է` այդ երգը նրա նման ոչ ոք չի կարող կատարել։ Միևնույն ժամանակ, երբեմն ինքն էլ դիտողություններ էր անում և ուղղորդում երգչին, խնդրում էր հավատարիմ մնալ տեքստի բնօրինակին, քանի որ գրված յուրաքանչյուր տողի մեջ իմաստ կա։
Ի դեպ, Ամալյանի կատարմամբ երգն այնքան հայտնի է դարձել, որ շատերը հենց նրան են համարում դրա հեղինակը։
«Շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ խնջույքի ժամանակ վիճել են այդ հարցի շուրջ։ Նրանք զանգահարել են ինձ, որպեսզի հաստատեմ, որ հենց ես եմ բառերի և երաժշտության հեղինակը»,- նշեց Պողոսյանը։
Ի դեպ, «Պատիվ ունեմ»–ը նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի սիրելի երգն է, որի դասախոսություններից մեկից ոգեշնչվելով էլ ստեղծվել է երգը։
Երգի ստեղծման հիմքում իր դերի մասին խոսելով` Օհանյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ զինվորականի համար ամենակարևոր հատկանիշը իր պատիվն է, որի հիմքում ընկած է նրա մասնագիտական որակները։ Պատմեց, որ նախարար եղած ժամանակ սպաներին հաճախ է այդ մասին ասել, և նրանց ուղղված իր խոսքը` «Կյանքս հայրենիքին, պատիվս` ոչ ոքի», դարձել է երգի ստեղծման հիմքը։
«Այդ երգն առաջին անգամ լսել ենք մեր բանակի 20–ամյակին, և ոգևորություն եմ ապրել։ Մինչ օրս այդ երգը հնչում է շատ կատարողների կողմից։ Թող բոլոր կատարողներն ինձ ներեն, բայց ոչ ոք Արմեն Պողոսյանի նման չի կատարել այդ երգը։ Ես այդ երգը լսելիս հպարտություն եմ ապրում մեր անցած ճանապարհի, մեր բանակի համար, միևնույն ժամանակ նաև պարտավորվածություն եմ զգում մեր բանակի կողքին կանգնելու»,–ասաց Օհանյանը։
Այդ երգի մեջ Օհանյանի հերոսը հենց շարքային հայ զինվորականն է, որը պատրաստ է կատարել իր առջև դրած խնդիրը և անհրաժեշտության դեպքում իր հրամանատարի կողքին և նրա փոխարեն կանգնել։
Նախկին նախարարը «Պատիվ ունեմ»–ն առանձնացնում է մյուս երգերից, քանի որ շարքում կանգնած զինվորին այն ոգևորում է, ուղղորդում, որ իր պարտականությունները կատարի ավելի ոգևորված, մղում հերոսությունների։
Պահեստազորի գնդապետ Արմեն Պողոսյանը 2009-2022թթ.եղել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային գլխավոր դիրիժորն ու բաժնի պետը։ Նա ՀՀ վաստակավոր արտիստ է։ Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետև 1980 - 1984 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում` կոնտրաբասի բաժնում։ Ուսումնառությունից հետո պատրաստվում էր ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սակայն դրանից 3 ամիս առաջ իմացել է ռազմական դիրիժորի մասնագիտության մասին։ 1985 թվականին ընդունվել էՄոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորների ֆակուլտետ, ստացել «զինվորական նվագախմբերի և համույթների կազմակերպում և կառավարում» մասնագիտություն և ռազմական դիրիժորի որակավորում։