https://arm.sputniknews.ru/20230128/erusaghemi-hajkakan-restvoranum-tsetskrtuq-e-eghel-manramasner-54477152.html
Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա. մանրամասներ
Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա. մանրամասներ
Sputnik Արմենիա
Հրեա ծայրահեղականների հրահրիչ խոսքերից հետո մարդիկ սկսել են աթոռներ նետել միմյանց վրա։ 28.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-28T13:20+0400
2023-01-28T13:20+0400
2023-01-28T13:23+0400
երուսաղեմ
ռեստորան
քրիստոնյա
հայ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1c/54476592_0:0:825:464_1920x0_80_0_0_7dcf09a325a2296104003dd654ff90a9.jpg
Երեկ Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են հայազգի Միհրան Գրիգորյանին պատկանող ռեստորանի վրա, վնասել գույքը, բղավել. «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին»։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը որոշ մանրամասներ է պատմել «Արմենպրես» գործակալությանը։Նա ասել է, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատի» մոտ։ Երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը:Գոգչյանը նշել է, որ հրահրիչ խոսքերից հետո մարդիկ սկսել են միմյանց վրա աթոռներ նետել, ռեստորանում նստած մարդիկ առանց վճարելու հեռացել են։«Սակայն հետո զանգել են ռեստորանի սեփականատեր Միհրան Գրիգորյանին, աջակցություն են հայտնել նրան և խոստացել են վերադառնալ ու վճարել»,– ասել է Աղան աբեղա Գոգչյանը։Նա հավելել է, որ Երուսաղեմի քրիստոնեական համայնքները որոշել են միջադեպի վայրում բողոքի ակցիա անցկացնել և այդպիսով իրենց աջակցությունը հայտնել ռեստորանատիրոջը:Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։Հիշեցնենք` երեկ Երուսաղեմում հարձակվել են նաև սինագոգի վրա։ Հրաձգության հետևանքով 7 մարդ է մահացել, ևս 10-ը` տուժել։
երուսաղեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման
Sputnik Արմենիա
Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման
2023-01-28T13:20+0400
true
PT0M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1c/54476592_33:0:652:464_1920x0_80_0_0_493e67b458178e16c03d915906aacb96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմ, видео, ռեստորան, քրիստոնյա, հայ, տեսանյութ, տեսանյութեր
երուսաղեմ, видео, ռեստորան, քրիստոնյա, հայ, տեսանյութ, տեսանյութեր
Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա. մանրամասներ
13:20 28.01.2023 (Թարմացված է: 13:23 28.01.2023) Հրեա ծայրահեղականների հրահրիչ խոսքերից հետո մարդիկ սկսել են աթոռներ նետել միմյանց վրա։
Երեկ Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են հայազգի Միհրան Գրիգորյանին պատկանող ռեստորանի վրա, վնասել գույքը, բղավել. «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին»։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը որոշ մանրամասներ է պատմել
«Արմենպրես» գործակալությանը։
Նա ասել է, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատի» մոտ։ Երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը:
«Այդ պահին ռեստորանում նստած են եղել հայեր, արաբներ, նաև հրեաներ: Ծայրահեղականները ռեստորանների աշխատակիցներին հրահրիչ խոսքեր են ասել, վանկարկել են. «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին»։ Նմանատիպ սադրիչ արտահայտություններ են թույլ տվել, ինչից հետո էլ խնդիրը ծագել է»,– ասել է նա։
Գոգչյանը նշել է, որ հրահրիչ խոսքերից հետո մարդիկ սկսել են միմյանց վրա աթոռներ նետել, ռեստորանում նստած մարդիկ առանց վճարելու հեռացել են։
«Սակայն հետո զանգել են ռեստորանի սեփականատեր Միհրան Գրիգորյանին, աջակցություն են հայտնել նրան և խոստացել են վերադառնալ ու վճարել»,– ասել է Աղան աբեղա Գոգչյանը։
Նա հավելել է, որ Երուսաղեմի քրիստոնեական համայնքները որոշել են միջադեպի վայրում բողոքի ակցիա անցկացնել և այդպիսով իրենց աջակցությունը հայտնել ռեստորանատիրոջը:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Հիշեցնենք`
երեկ Երուսաղեմում հարձակվել են նաև սինագոգի վրա։ Հրաձգության հետևանքով 7 մարդ է մահացել, ևս 10-ը` տուժել։