https://arm.sputniknews.ru/20230128/egiptvosi-nakhagahy-zhamanel-e-erevan-54486021.html
Եգիպտոսի նախագահը ժամանել է Երևան
Եգիպտոսի նախագահը ժամանել է Երևան
Sputnik Արմենիա
Եգիպտոսի նախագահը մինչ Հայաստան ժամանելը եղել է Ադրբեջանում: 28.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-28T16:41+0400
2023-01-28T16:41+0400
2023-01-29T11:06+0400
եգիպտոս
երևան
աբդել ֆաթահ էլ-սիսի
տիգրան խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1c/54487377_0:119:1600:1020_1920x0_80_0_0_06118900b91f0449a5063a5249b63e0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանել է Երևան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Քիչ առաջ Եգիպտոսի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:ՀՀ նախագահի նստավայրում հունվարի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:Պաշտոնական այցի շրջանակում Եգիպտոսի նախագահը հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Աբդել Ֆաթահ էլ-Սիսին Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը նա եղել է Ադրբեջանում:Նշենք, որ սա առաջին անգամ է, որ անկախ Հայաստանն ընդունում է Եգիպտոսի նախագահին։Եգիպտոսի նախագահի հայաստանյան այցն իրոք պատմական է և չափազանց կարևոր. Արմեն Պետրոսյան
եգիպտոս
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1c/54487377_19:0:1439:1065_1920x0_80_0_0_54462eb5a5df7107701308ae9e647335.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եգիպտոս, երևան, աբդել ֆաթահ էլ-սիսի, տիգրան խաչատրյան
եգիպտոս, երևան, աբդել ֆաթահ էլ-սիսի, տիգրան խաչատրյան
Եգիպտոսի նախագահը ժամանել է Երևան
16:41 28.01.2023 (Թարմացված է: 11:06 29.01.2023) Եգիպտոսի նախագահը մինչ Հայաստան ժամանելը եղել է Ադրբեջանում:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանել է Երևան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի
մամուլի ծառայությունը։
Քիչ առաջ Եգիպտոսի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ նախագահի նստավայրում հունվարի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Պաշտոնական այցի շրջանակում Եգիպտոսի նախագահը հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Աբդել Ֆաթահ էլ-Սիսին Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը նա եղել է Ադրբեջանում:
Նշենք, որ սա առաջին անգամ է, որ անկախ Հայաստանն ընդունում է Եգիպտոսի նախագահին։