https://arm.sputniknews.ru/20230127/ukrainaji-energetikajin-zangvatsajin-harvatsnervov-khapanvel-en-nato-i-pvokhadrumnery-rd-pn-54441412.html
Ուկրաինայի էներգետիկային զանգվածային հարվածներով խափանվել են ՆԱՏՕ-ի փոխադրումները. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի էներգետիկային զանգվածային հարվածներով խափանվել են ՆԱՏՕ-ի փոխադրումները. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Հարվածների հետևանքով խախտվել է Ուկրաինայի զորքերի ռազմական տեխնիկայի վերանորոգման և վերականգնման ձեռնարկությունների արտադրական հզորությունների աշխատանքը։ 27.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-27T16:57+0400
2023-01-27T16:57+0400
2023-01-27T16:57+0400
ուկրաինա
սպառազինություն
նատօ
հրթիռակոծություն
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_0:164:1600:1065_1920x0_80_0_0_e1a9c0c0fc11f252b3b894f0b7110186.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգին։ Խափանվել են սպառազինության և զինամթերքի փոխադրումները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներից։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Բացի այդ, խախտվել է Ուկրաինայի զորքերի ռազմական տեխնիկայի վերանորոգման և վերականգնման ձեռնարկությունների արտադրական հզորությունների աշխատանքը։Նշվում է նաև, որ Խերսոնի ուղղությամբ ռուսական զորքերը հակամարտկոցային պայքարի շրջանակում ոչնչացրել են ուկրաինական «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանք, ամերիկյան М -777 հաուբից և հրետանային զինամթերքի պահեստ։Պաշտպանության նախարարության ամփոփագրում նշվում է, որ ռուս զինվորականները մեկ օրում Դոնեցկի ուղղությամբ ավելի քան 80 ուկրաինացի զինծառայողների են ոչնչացրել։Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 336-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_c3a60a07a76429591fce289347e0b42e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, սպառազինություն, նատօ, հրթիռակոծություն, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, սպառազինություն, նատօ, հրթիռակոծություն, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինայի էներգետիկային զանգվածային հարվածներով խափանվել են ՆԱՏՕ-ի փոխադրումները. ՌԴ ՊՆ
Հարվածների հետևանքով խախտվել է Ուկրաինայի զորքերի ռազմական տեխնիկայի վերանորոգման և վերականգնման ձեռնարկությունների արտադրական հզորությունների աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգին։ Խափանվել են սպառազինության և զինամթերքի փոխադրումները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներից։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հունվարի 26-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մեծ հեռահարության օդային և ծովային բազավորման բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով զանգվածային հրթիռային հարվածներեն հասցրել էներգետիկ համակարգի օբյեկտներին, որոնք ապահովում էին Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի և տրանսպորտային համակարգի ձեռնարկությունների գործունեությունը։ Զանգվածային հարվածի նպատակներին հասել են: Բոլոր նշանակված օբյեկտները խոցվել են»,- ասել են գերատեսչությունում։
Բացի այդ, խախտվել է Ուկրաինայի զորքերի ռազմական տեխնիկայի վերանորոգման և վերականգնման ձեռնարկությունների արտադրական հզորությունների աշխատանքը։
Նշվում է նաև, որ Խերսոնի ուղղությամբ ռուսական զորքերը հակամարտկոցային պայքարի շրջանակում ոչնչացրել են ուկրաինական «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանք, ամերիկյան М -777 հաուբից և հրետանային զինամթերքի պահեստ։
Պաշտպանության նախարարության ամփոփագրում նշվում է, որ ռուս զինվորականները մեկ օրում Դոնեցկի ուղղությամբ ավելի քան 80 ուկրաինացի զինծառայողների են ոչնչացրել։
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 336-րդ օրը։