https://arm.sputniknews.ru/20230127/tbilisic-lars-hnaravvor-klini-hasnel-mvot-2-zhamum-havaknvot-nakhagtsi-manramasnery-54441287.html
Թբիլիսից Լարս հնարավոր կլինի հասնել մոտ 2 ժամում. հավակնոտ նախագծի մանրամասները
Թբիլիսից Լարս հնարավոր կլինի հասնել մոտ 2 ժամում. հավակնոտ նախագծի մանրամասները
Sputnik Արմենիա
Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս մայրուղու ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի–Կոբի) շրջանցիկ ճանապարհի շինարարության նախագծի ամբողջական իրականացումը թույլ կտա Թբիլիսիից... 27.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-27T16:56+0400
2023-01-27T16:56+0400
2023-01-27T17:06+0400
վրաստանի հանրապետություն
թունել
վերին լարս
թբիլիսի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54437437_0:0:1600:900_1920x0_80_0_0_81df5c67c85901ce27dc2ca8a9acb431.jpg
Վրաստանում ակտիվ տեմպերով ընթանում է տարածաշրջանում ամենաերկար և աշխարհի 6 մասշտաբային թունելներից մեկի շինարարությունը, որը տանում է դեպի Վերին Լարս։ Թբիլիսիում պնդում են, որ նախագիծը կավարտվի 2024 թվականին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։Խոսքը 9 կմ երկարություն ունեցող թունելի մասին է, որը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի–Կոբի) շրջանցիկ ճանապարհի մի մասն է։«Ներկա պահին հիմնական թունելի 9 կմ–ից 5–ն արդեն փորվել է, 3 կմ 820 մ էլ` տարհանման թունելից»,– ասված է հաղորդագրությունում։15 մետր տրամագծով թունելով երթևեկությունը կիրականացվի 2 ուղղությամբ, 3 գծով: Յուրաքանչյուր 500 մետրում կլինեն տարհանման ելքեր։Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ ու 5 թունել։ Գոյություն ունեցող ճանապարհի երկարությունը 34 կմ է, թունելը կկրճատի այն 11 կմ-ով: Դա նաև թույլ կտա անխափան երթևեկություն ապահովել ամենավտանգավոր հատվածում: Եթե այժմ այն անցնում են ավելի քան 1 ժամում, ապա ծրագրի ավարտից հետո կպահանջվի 15 րոպե։Հիշեցնենք, որ նախագիծը պետք է ավարտվեր 2022 թվականին, սակայն համաճարակի պատճառով ժամկետը փոխվեց։Հայաստանը կախվածության մեջ է Լարսից, կամ 7 քայլ հայկական բեռնատարների համար
վրաստանի հանրապետություն
թունել
թբիլիսի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54437437_230:0:1430:900_1920x0_80_0_0_eae9d499a64d2a36b34c57e9762a9479.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, թունել, վերին լարս, թբիլիսի, տեսանյութ, տեսանյութեր, видео
վրաստանի հանրապետություն, թունել, վերին լարս, թբիլիսի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Թբիլիսից Լարս հնարավոր կլինի հասնել մոտ 2 ժամում. հավակնոտ նախագծի մանրամասները
16:56 27.01.2023 (Թարմացված է: 17:06 27.01.2023) Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս մայրուղու ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի–Կոբի) շրջանցիկ ճանապարհի շինարարության նախագծի ամբողջական իրականացումը թույլ կտա Թբիլիսիից մինչև Ռուսաստանի սահման ճանապարհը կրճատել գրեթե 1 ժամով։
Վրաստանում ակտիվ տեմպերով ընթանում է տարածաշրջանում ամենաերկար և աշխարհի 6 մասշտաբային թունելներից մեկի շինարարությունը, որը տանում է դեպի Վերին Լարս։ Թբիլիսիում պնդում են, որ
նախագիծը կավարտվի 2024 թվականին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Խոսքը 9 կմ երկարություն ունեցող թունելի մասին է, որը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի–Կոբի) շրջանցիկ ճանապարհի մի մասն է։
«Ներկա պահին հիմնական թունելի 9 կմ–ից 5–ն արդեն փորվել է, 3 կմ 820 մ էլ` տարհանման թունելից»,– ասված է հաղորդագրությունում։
15 մետր տրամագծով թունելով երթևեկությունը կիրականացվի 2 ուղղությամբ, 3 գծով: Յուրաքանչյուր 500 մետրում կլինեն տարհանման ելքեր։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ ու 5 թունել։ Գոյություն ունեցող ճանապարհի երկարությունը 34 կմ է, թունելը կկրճատի այն 11 կմ-ով: Դա նաև թույլ կտա անխափան երթևեկություն ապահովել ամենավտանգավոր հատվածում: Եթե այժմ այն անցնում են ավելի քան 1 ժամում, ապա ծրագրի ավարտից հետո կպահանջվի 15 րոպե։
Այսպիսով` Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա ճանապարհը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե։ Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 1.2 մլրդ լարի:
Հիշեցնենք, որ նախագիծը պետք է ավարտվեր 2022 թվականին, սակայն համաճարակի պատճառով ժամկետը փոխվեց։