https://arm.sputniknews.ru/20230127/kkhmk-mijnvordutjamb-hajastanic-18-mard-e-teghapvokhvel-arcakh-54447408.html
Կարմիր խաչի միջնորդությամբ Հայաստանից 18 մարդ է տեղափոխվել Արցախ
Կարմիր խաչի միջնորդությամբ Հայաստանից 18 մարդ է տեղափոխվել Արցախ
Sputnik Արմենիա
Արցախից էլ 2 անձ է տեղափոխվել Հայաստան։ 27.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-27T18:36+0400
2023-01-27T18:36+0400
2023-01-27T19:06+0400
արցախ
հայաստան
լաչինի միջանցք
զառա ամատունի
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300322_0:167:1601:1067_1920x0_80_0_0_eb56de001b3ed60d732264ef120dc8ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Հայաստանից Լաչինի ճանապարհով 18 մարդ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ` ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։Նա հավելեց, որ միաժամանակ ԿԽՄԿ մեկ բեռնատար դեղորայք է տեղափոխել ԼՂ բուժհաստատությունների համար։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300322_0:0:1423:1067_1920x0_80_0_0_e40159c933e0dca024f498f3ed0a3f2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, լաչինի միջանցք, զառա ամատունի, կարմիր խաչ
արցախ, հայաստան, լաչինի միջանցք, զառա ամատունի, կարմիր խաչ
Կարմիր խաչի միջնորդությամբ Հայաստանից 18 մարդ է տեղափոխվել Արցախ
18:36 27.01.2023 (Թարմացված է: 19:06 27.01.2023) Արցախից էլ 2 անձ է տեղափոխվել Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Հայաստանից Լաչինի ճանապարհով 18 մարդ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ` ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«2 անձ էլ տեղափոխվել է Հայաստան, ինչպես նաև 3 բուժառու` հայաստանյան բուժկենտրոններում անհապաղ բուժօգնություն ստանալու համար»,–ասաց Ամատունին։
Նա հավելեց, որ միաժամանակ ԿԽՄԿ մեկ բեռնատար դեղորայք է տեղափոխել ԼՂ բուժհաստատությունների համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։